Խոտաբույսերը իրենց մեջ պարունակում են շատ օգտակար հատկություններ, որոնց մասին դուք դեռ չգիտեք։ Կփորձենք բացել մի քանիսը։


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եզան լեզվի ամենաօգտակար հատկությունները.
1. Ամոքիչ հատկություն
Եզան լեզվի տեսակներն օժտված են վերքերն ամոքելու հատկությամբ: Պարզապես հարկավոր է վերքին կամ միջատի խայթածի հետևանքով ախտահարված մաշկին դնել եզան լեզվի տերև և վիրակապել:
2. Հակավարակային ազդեցություն
Վարակման գործընթացը դադարեցնելու կամ մաշկից թույնը հեռացնելու համար անհրաժեշտ է մանրացնել կամ տրորել եզան լեզվի տերևը և դնել այն ախտահարված մաշկին: Այն կկանխի նաև սպիերի առաջացումը:
3. Հակաբորբոքային ազդեցություն
Եզան լեզվի տերևներն ու սերմերն օժտված են հզոր հակաբորբոքային հատկություններով:
4. Վիտամիններ ու հանքանյութեր
Այս բույսը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով (հատկապես՝ երկաթով): Հարկավոր է ամեն օր օգտագործել երիտասարդ եզան լեզու, որը կարելի է ավելացնել աղցաններին:
Ստեվիան՝ թփային խոտաբույս է Աստրայինների ընտանիքից:
Բնական պայմաններում աճում է Լատինական Ամերիկայում:
Այս բույսն աճեցնում են հատուկ տնկատեղերում ավանդական շաքարը փոխարինող քաղցր նյութեր ստանալու նպատակով: Ստեվիայի հումքն ու պատրաստուկները ունեն ցածր էներգետիկ արժեք և չեն պարունակում գլյուկոզային խումբ: Այդ իսկ պատճառով պարբերաբար օգտագործման դեպքում շաքարն արյան մեջ չի բարձրացնում: Խորհուրդ է տրվում օգտագործել շաքարով հիվանդ մարդկանց և նրանց, ովքեր ձգտում են նիհարել: Ստեվիան 50-300 անգամ շաքարից քաղցր է:
Առողջությանը վնաս չի պատճառում: Այս բույսի մզվածքն ունի գերազանց խոհարարական հատկություններ, այն օգտագործում են թե՛ սննդային արդյունաբերությունում, թե՛ տանը թխվածքներ և հրուշակեղեն պատրաստելիս: Հայտնի է, որ ստեվիան «քմահաճ» չէ, կարող է նաև աճեցվել տան պայմաններում:
Մեղրահամ խոտաբույսի պարբերաբար օգտագործումը ամրացնում է օրգանիզմը, բարձրացնում է տոնուսը: Առողջության համար այն՝ №1 շաքար փոխարինողն է աշխարհու՜մ:
