Խորոված բոլորս ենք սիրում, սակայն չգիտենք դրա վտանգների մասին. Չինացի գիտնականների բացահայտումը խորոված մսի մասին


Գիտնականները փորձ են անցկացրել, որոնց համար կամավոր ընտրվել է 22-25 տարեկան 20 տղամարդ: Բոլորը հրավիրված էին խորովածի: Հետազոտության մեկնարկից առաջ փորձարկումների բոլոր մասնակիցները անալիզներ են հանձնել: Հետո տղամարդիկ բաժանվել են 3 խմբի: Միասին նրանք խորոված են պատրաստել, բայց միայն առաջին խմբի կամավորներին է թույլ տրվել այն ուտել (պարզելու ՊԱԾ-ի ազդեցությունը օրգանիզմի վրա): Երկրորդ խմբի մասնակիցները պատրաստում էին առանց որեւէ պաշտպանության միջոցի, իսկ երրորդ խմբի տղամարդիկ կրում էին պաշտպանիչ դիմակներ, որպեսզի ծուխն ազդի միայն մաշկի, այլ ոչ թե շնչառական համակարգի վրա: Փորձից հետո ստուգումները վերսկսվեցին:
Չինացի գիտնականները գնահատել այն կոնցերոգեն վտանգը, որն առաջանում է ածխի վրա միսը խորովելից։ Պարզվել է, որ այդ նյութերի մեծ մասը օրգանիզմ է թափանցում մաշկի միջոցով: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Environmental Science & Technology» ամսագրում:
Հայտնվում է, որ խորոված պատրաստելիս արատադրվում է պոլիեսցիլային անուշաբույր ածխաջրածինները (ՊԱԾ)։ Դրանցից շատերը մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը նրանց մոտ, ովքեր հաճախ ենթարկվում են դրանց ազդեցությանը:
Ինչպես և ակնկալում էին գիտնականները, ՊԱԾ-ի ամենամեծ քանակը ստացել էին խորոված ուտողները: Երկրորդ տեղում եղել է մաշկի վրա ծխի ազդեցությունը, այլ ոչ թե շնչառական ուղիների:
Ազդեցությունը ժամանակավորապես կարելի է նվազեցնել երկարաթև հագուստ կրելով, սակայն, երբ ծուխը ներծծվի կտորի մեջ, մաշկն ավելի շատ կոնցերոգեններ կստանա: Առողջության համար վտանգը նվազեցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս պատրաստելուց անմիջապես հետո փոխել հագուստները:
