Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում

Դիտումներ 215

Խորհրդային վիրաբույժի բաղադրատոմսը. ինչպես սպանել գրիպը հենց առաջին ժամերի ընթացքում

Այս բաղադրատոմսը փորձված է բժիշկ Շչեգլովի կողմից, որն օգտագործել է այն Երկրորդ համաշխարհայինի տարիներին՝ վիրավոր զինվորներին բուժելիս։

Բուժքրոջ պատմածների համաձայն՝ կերակրի աղի հիպերտոնիկ լուծույթի շնորհիվ բժիշկը լուրջ վերքեր է բուժել և 3-4 օր անց թարախոտ վերքերը դադարել են փտելուց և վարդագույն են դարձել։

Բարձր ջերմությունն իջնում էր, մահացության դեպքեր գրեթե չէին լինում նրա մոտ։

Նշվում է, որ լուծույթում աղը չպետք է գերազանցեր տաս տոկոսը։

Կտորը, որով կապվում էր վերքը, պետք է շնչող լիներ։

Եթե մարլյա եք օգտագործում,ապա ութ շերտով ծալեք այն։

Նման բուժումը առնվազն մեկ շաբաթ տևում է։

Լուծույթը պետք է բավական տաք լինի, երբ դնում եք վերքի վրա։

Կտորը թեթև քամեք, այն ոչ շատ չոր և ոչ էլ թաց պետք է լինի։

Վիրակապը թողեք ամբողջ գիշեր։



• Եթե հարբուխ ունեք կամ գլխացավ, այս լուծույթով շրջանաձև թրջոց դրեք ճակատին և ծոծրակին։ Հարբուխն անցնում է 1-1,5 ժամ հետո։ Գլխացավից ազատվելու համար վիրակապը թողեք մինչև առավոտ։
• Եթե ամեն դեպքում զգում եք, որ ուշացրել եք, ապա նաև մեջքին պետք է լուծույթով թրջոց դնեք (երկու շերտ խոնավ և 2 շերտ չոր սրբիչ)։
1. 1 լիտր տաք եռացրած ջրի մեջ լուծեք 3 տափակ ճ.գ. աղ։ Լավ խառնեք։
2. 8 շերտ բնական կտոր վերցրեք, թրջեք լուծույթի մեջ 1 րոպե։ Մի թեթև քամեք, որպեսզի չհոսի։
3. Դրեք այն հիվանդ տեղի վրա, լավ բինտով կապեք կամ կպցրեք սպեղանիով։ Վրայից անպայման բնական բրդի կտոր դրեք և քնեք։
4. Առավոտյան հանեք այս ամենը։ Երեկոյան քնից առաջ կրկնեք սա։





Ամենաընթերցվածը