Xohanoc.am-ը ներկայացնում է մրջնաբույն պատրաստելու բաղադրատոմսը, նրբությունները և մանրամասները


Բաղադրամասեր
-
300գ սերուցքային կարագ,
-
½ բաժակ շաքարավազ,
-
4 բաժակ ցորենի ալյուր,
-
½ բաժակ թթվասեր,
-
1 բանկա խտացրած կաթ։
Պատրաստման եղանակը
-
200գ կարագը հալեցնել և խառնել շաքարավազի հետ։ Խառնուրդի վրա ավելացնել թթվասեր։ Լավ խառնել, ավելացնել սոդա և ալյուր։
-
Երբ խմորը պատրաստ լինի, անցկացնել այն մսաղացով և դնել նախապես թղթով պատած ջեռոցի թավայի վրա։
-
Դնել նախապես տաքացված ջեռոցում։ Թխել 200 աստիճանում, մինչև ոսկեգույն գույն ստանալը։
-
Քանի դեռ խմորը թխվում է, կարելի է պատրաստել կրեմը։ 100գ կարագը խառնել մեկ տարրա խտացրած կաթի հետ։
-
Երբ խմորը թխվի, հարկավոր է դնել այն մեծ ափսեյի մեջ և ձեռներով մանրացնել։ Ավելացնել կրեմը և ձեռներով խառնել։
-
Մաքուր ափսեյի վրա մաս-մաս դնել խմորը, ամուր ձեռքով սեխմել, տալ Մրջնաբույնի տեսք։
