Խնձորով համեղ և փափուկ թխվածքի բաղադրատոմս

Դիտումներ 299
Խնձորով համեղ և փափուկ թխվածքի բաղադրատոմս

Բաղադրիչներ՝

1կգ խնձոր

2 բաժալ ալյուր

1,5 տարրա թթվասեր

150գ կարագ

1 թեյի գդալ քաղախ

1 բաժակ շաքարավազ

½ թեյի գդալ սոդա

1 հատ ձու


  • Սենյակային ջերմաստիճանի կարագը քերել և խառնել 1,5 բաժակ ալյուրի հետ։ Այնուհետև խմորի վրա ավելացնել թթվասեր և լավ խառնել։ Ավելացնել սոդայով հանգեցված քացախ, խառնել և հունցել ձեռքերով։ Խմորը պետք է ստացվի փափուկ և չկպնի ձեռքերին։
  • Մաքրել խնձորը կեղևից, հեռացնել միջուկը և դանակով կտրատել բարակ շերտերի։
  • Գրտնակով բացել խմորը և տալ այն տարրայի տեսքը, որի մեջ թխելու եք։ Հատակին դնել խմորը, վրան դասավորել խնձորները։
  • Առանձին տարրայի մեջ խառնել 1 բաժակ թթվասերը, ձուն, շաքարավազը և 2 թեյի գդալ ալյուր և թեթևակի խառնել։ Ավելացնել խմորի և խնձորի վրա։
  • Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել 50 րոպե։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը