Խնձորով և կոճապղպեղով պատրաստված ըմպելիք, որը մաքրում է հաստ աղին և կարգավորում մարսողությունը
Դիտումներ 180
Հաստ աղու հիմնական մասը կազմում է խթաղին, որի երկարությունը կազմում է մոտավորապես 1,5 մետր:
Հաստ աղում սննդախույսից ներծծվում են ջուրն ու աղերը՝ պահպանելով միայն չմարսված մնացորդները:
Այս ըմպելիքը կկարգավորի հաստ աղիի աշխատանքը և կնպաստի մարսողության կարգավորման:
Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է
Բաղադրիչներ
- ½ բաժակ խնձոր հյութին ՝
- 1 թ.գ. կոճապղպեղի հյութ,
- 2 ճ.գ. թարմ քամված կիտրոնի հյութ,
- ½ թ.գ. ծովային աղ,
- ½ բաժակ գոլ, ֆիլտրացված ջուր
Պատրաստման եղանակը
Տաքացրեք ջուրը և ավելացրեք ծովային աղը, լավ խառնեք, այնուհետև ավելացրեք խնձորի, կոճապղպեղի և կիտրոնի հյութերը: Ըմպելիքը պատրաստ է:
Օգտագործել օրական երեք անգամ՝ ուտելուց որոշ ժամանակ առաջ:
Այս միջոցը կարող եք օգտագործել 1-7 օր:
Սա 1 բաժնի համար նախատեսված բաղադրիչների չափաքանակներն են:
Զգուշացում. կիրառելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:
Ամենաընթերցվածը