Խնձորն ու կիտրոնը կօգնեն ձեզ մաքրել ամբողջ օրգանիզմը
Օրգանիզմը հարակավոր է ժամանակ առ ժամանակ մաքրել, քանի որ տոքսինների կուտակումը օրգանիզմում կարող է առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ:
Հաճախակի մրսածությունը, վարակները, հոգնածությունը, քնկոտությունը, անուշադրությունը վկայում են տոքսիների, վնասակար բակտերիաների և մի շարք այլ պոտենցիալ վտանգավոր նյութերի առկայության մասին:
Խնձորը հարուստ է երկաթով: Այն արտադրում է որոշակի նյութեր, որոնք օգնում են լյարդին արագ չեզոքացնել վնասակար նյութերը:
Այն նպաստում է օրգանիզմին ձերբազատվել ծանր մետաղներից և սննդային հավելումներից: Մի գնեք գեղեցիկ տեսքով, բայց անհամ խնձորները, դրանց մեջ հենց այն նյութերն են, ինչից խնձորը պետք է մեզ օգներ ազատվել, գնեք օրգանական, բնական, թեկուզ ոչ ախորժալի տեսքով խնձորը:
Իսկ ինչ վերաբերում է կիտրոնին, պատահական չէ, որ մեր բոլորի տատիկները մրսածության առաջին իսկ նշանների դեպքում մեզ կիտրոնով թեյ էին տալիս:
Պատճառը այն չէ, որ նրանք կարծում են, որ վիտամին C-ն սուպեր միջոց է մրսածության դեմ: Իրականում, կիտրոնի սուպեր-ուժը նրա մի հատկության մեջ է. Այն հավաքագրում է բոլոր տոկսիկական նյութերը, հատկապես ջրային խարնուրդների դեպքում և դուրս է բերում, երբ մենք օգտվում ենք սանհանգույցից: Բացի այդ կիտրոնը մաքրում է արյուն է <<ստիպում է>> լյարդին ավելի լավ աշխատել: