Խնձորի քացախը օրգանիզմը տոքսիններից մաքրելու լավագույն միջոցն է

Դիտումներ 325
Խնձորի քացախը օրգանիզմը տոքսիններից մաքրելու լավագույն միջոցն է

Օրգանիզմի վրա հիանալի ազդեցություն է թողնում խնձորի քացախի եւ մեղրի համադրությունը: Նման ըմպելիքը հիմնականում օգտագործում են նրանք, ովքեր հետեւում են իրենց սննդակարգին եւ համարվում են դիետիկ սնվելու կողմնակից: Խնձորի քացախը մեղրի հետ նպաստում է օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելուն:

Օրգանիզմը հարկավոր է պարբերաբար մաքրել կուտակված վնասակար նյութերից ու շլակներից: Ներկայում կան օրգանիզմի մաքրման բազմաթիվ միջոցներ, որոնցից մեկն էլ հասարակ խնձորի քացախն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խնձորի քացախով երեք արդյունավետ բաղադրատոմս, որոնց օգնությամբ կարել է ազատվել վնասակար տոքսիններից ու շլակներից:

 

 


Ժողովրդական միջոց հիպերտոնիայի դեմ

Բաղադրիչներ.

250 գր. տաք ջուր
2 ճաշի գդալ մեղր
2 ճաշի գդալ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը

Մեկ բաժակ տաք ջրին ավելացնել մեղրն ու քացախը: Լավ խառնել բաղադրիչները մինչեւ մեղրն ամբողջությամբ լուծվի:
Այդ ըմպելիքն անհրաժեշտ է խմել 250 գր. օրական երկու անգամ: Նման բուժման ընթացքը պետք է տեւի առնվազն երեք ամիս: Այս ըմպելիքը շատ օգտակար է նաեւ նրանց համար, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Այս բուժիչ միջոցը երկար ժամանակ օգտագործելու դեպքում կարգավորվում է նաեւ ստամոքսի եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը