Խնձորի քացախի միջոցով ինչպիսի առողջական խնդիրներից կարող ենք ազատվել

Դիտումներ 294

Խնձորի քացախի միջոցով ինչպիսի առողջական խնդիրներից կարող ենք ազատվել

Խնձորի քացախի օգտագործումը ոչ միայն խոհանոցում է հարուս, նաև դրա միջոցով կարող ենք ազատվել մի շարք առողջական խնդիրներից։ Այսպիսով․

 

 

Լավացնում է մարսողությունը- Խնձորի քացախը կարող է օգտագործվել ոչ միայն՝ որպես հակաբիոտիկ, այլև՝ ստամոքսի բակտերիալ ինֆեկցիաների պատճառով առաջացած լուծի կարգավորման միջոց: Այն նաև հանգստացնում է մարսողական համակարգի սպազմերը: Պարզապես 1 ճ/գ քացախն ավելացրեք մեկ բաժակ ջրի մեջ և խմեք:

 



Կապտուկները բուժելու համար

Բամբակը թրջեք քացախի մեջ ու տեղադրեք կապտուկների վրա: Այն կբուժի ու կնվազեցնի կապտուկների չափը: Որքան ավելի վաղ դնեք, այնքան ավելի արագ կանցնեն կապտուկները:

Լավացնում է բերանի խոռոչի վիճակը- Քացախը խառնեք ջրով և ողողեք բերանը: Այս խառնուրդը կվերացնի բերանի խոռոչի բակտերիաներն ու բերանի տհաճ հոտը: Բացի այդ, այս պրոցեսը կսպիտակեցնի ատամներն ու կմաքրի ատամնափառը:
 

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Սա գիտականորեն ապացուցված չէ,  այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ ջրում լուծված 1-2 թեյի գդալ քացախը օգնել է ազատվել ավելորդ քաշից: Այս խառնուրդը կարելի է խմել օրվա ընթացքում կամ ուտելուց առաջ:

 



Ամենայն հավանականությամբ, այն իսկապես ազդեցություն է գործում, որովհետև այն հարուստ է թթուներով, ինչը օգնում է ճեղքել ածխաջրերը՝ կանխելով օրգանիզմում շաքարի արագ բարձրացումը:

 


 

Մերսման, մկանային ցավերի ու մեջքի ցավի համար

Խնձորի քացախի պարունակած թթուները թափանցում ու տաքացնում են մկանները ու ժամանակավոր հանգստացնում մեջքի ցավերը: 
Հավասարաչափ քանակով խառնեք քացախն ու ջուրը: Ստացված խառնուրդով թրջոցը դրեք վնասված հատվածին, միայն թե ուշադիր եղեք. կտրված մաշկը կարող է մի փոքր այրել:



Ամենաընթերցվածը