Խնձորի քացախի բազմաթիվ օգտակար հատկությունները
Խնձորի քացախը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Դարերով կուտակված փորձը հուշում է մեզ, որ առավել բուժիչ հատկություն ունի ամբողջական պտուղներից, այլ ոչ թե խնձրի կեղևից և միջուկից ստացված քացախը։ Կարևոր է իմանալ, որ քացախը, ի վերջո, խնձորի խմորված հյութ է:
Բոլորին քաջ հայտնի է խնձորի քացախի անհավանական հատկությունների մասին, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ մեկ ճաշի գդալ խնձորի քացախի ամենօրյա օգտագործումը կկարգավորի առողջական վիճակը: Խնձորի քացախն օրգանիզմը հագեցնում է անհրաժեշտ հանքանյութերով եւ վիտամիններով, ինչպես նաեւ նպաստում է նիհարեցմանը:
Այսպիսով ՝
Խնձորի քացախը պայքարում է պզուկների և բծերի դեմ
Խորհուրդ է տրվում դեմքը սբել նոսրացված խնձորի քացախով օրական երկու անգամ, հետո լվալ սառը ջրով:
Խնձորի քացախը հավասարակշռում է մաշկի pH-ի մակարդակը:
Խնձորի քացախը կարգավորում է չափազանց յուղոտ կամ չոր մաշկը:
Ոտքի թաթի և եղունգների սնկի առկայության դեպքում՝ ամեն երեկո քացախի և ջրի խառնուրդի մեջ դրեք ոտքերը և պահեք որոշ ժամանակ: Սա շատ կարճ ժամանակում կվերացնի սնկերը:
Խնձորի քացախը պայքարում է կնճիռների դեմ
Դեմքը պարբերաբար լվացեք նոսրացված խնձորի քացախով:
Վերացնում է տոքսինները
Խնձորի քացախի պարբերական օգտագործումը կվերացնի բոլոր տոքսինները դեմքի մաշկից՝ կանխելով մաշկային հետագա խնդիրները:
Մոծակների և այլ միջատների խայթոցի դեպքում քորը, բորբոքվածությունն ու գրգռվածությունը վերացնելու համար այդ հատվածներին քացախաջրի լուծույթ քսեք: