Խնդիրներ, որոնցից կարող եք ազատվել հիմալայան աղի օգնությամբ: Գրում է 168.am-ը
Հիմալայան աղը մեծ քանակով հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում, ինչի արդյունքում կարող է օգտագործվել մի խումբ խնդիրների դեմ պայքարում: Fithacker.ru-ն ներկայացրել է օգտագործման մի քանի եղանակ:
Մկանային ցավեր: Հիմալայան աղով լոգանքը կարող է օգնել ազատվել մկանային ցավերից:
Հոդացավեր: Հիմալայան աղը մեծ քանակով մագնիում և սուլֆատներ է պարունակում, ինչի շնորհիվ կարող է օգնել թեթևացնել հոդացավերը:
Գլխացավեր: Հիմալայան աղն օգնում է հանգստացնել գլխացավն ու մարմինը:
Սկրաբ՝ ոտքերի համար: Ձիթապտղի յուղը, հիմալայան աղն ու օճառը խառնեք: Այս միջոցն օգտագործեք շաբաթվա ընթացքում երկու անգամ: Այն կօգնի փափկեցնել ոտնաթաթերը, ազատվել ճաքերից:
Յուղոտ մազեր: Հիմալայան աղը կօգնի մաքրել յուղոտ մազերը, դրանց փայլ հաղորդել: Մի թեյի գդալ աղն ավելացրեք շամպունին:
Լոգարանը մաքրելու համար: Աղը խառնեք հեղուկ օճառին, օգտագործեք լոգասենյակը մաքրելու համար:
Աղբյուրը ՝ https://168.am/2018/10/04/1018841.html