Խնդիր, որը տհաճություն է պատճառում, երակների վարիկոզ լայնացումից ազատվելու համար միջոց


Երակների վարիկոզ լայնացման ախտանիշերից են՝
- Ոտքերի այտուցվածություն՝ «ծանր» ոտքեր:
- Ցավ ոտքերում երկար ժամանակ նստելուց կամ կանգնելուց հետո:
- Ոտքերի կամ կոճերի գույնի փոփոխություն:
- Չոր, գրգռված, թեփոտ մաշկ, որը հեշտությամբ ճաքճքում է:
Տարբերում են երկու տիպի երակային համակարգ` խորանիստ և մակերեսային, որոնք ապահովում են արյան հոսքը: Մակերեսային երակային համակարգի ձևափոխումը, լայնացումը կոչվում է վարիկոզ լայնացում: Երակի պատերը կորցնում են իրենց էլաստիկությունը և չեն կարողանում ապահովել արյան արտահոսքն անհրաժեշտ քանակով: Երակների լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում և 4 անգամ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Կանանց մոտ հանդիպելու հավանականությունը բացատրվում է կնոջ օրգանիզմում հորմոնալ ֆոնի տեղաշարժերի հաճախադեպությամբ:
Տարբերում են երկու տիպի երակային համակարգ` խորանիստ և մակերեսային, որոնք ապահովում են արյան հոսքը: Մակերեսային երակային համակարգի ձևափոխումը, լայնացումը կոչվում է վարիկոզ լայնացում:
Երակի պատերը կորցնում են իրենց էլաստիկությունը և չեն կարողանում ապահովել արյան արտահոսքն անհրաժեշտ քանակով:
Երակների լայնացման դեպքերը, որպես կանոն, ժառանգական բնույթ են կրում և 4 անգամ ավելի հաճախ հանդիպում են կանանց մոտ: Կանանց մոտ հանդիպելու հավանականությունը բացատրվում է կնոջ օրգանիզմում հորմոնալ ֆոնի տեղաշարժերի հաճախադեպությամբ:
Վարիկոզի բուժման համար լայնորեն օգտագործվում է սովորական գայլուկի(хмеля) եփուկը: 1 ճ/գ գայլուկի կոները հարկավոր է մանրացնել, լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ ու թողնել ջրային բաղնիքի վրա 15 րոպե: Այնուհետև սառեցնել ու քամել: Օրական 3 անգամ, ուտելուց առաջ հարկավոր է խմել 1-ական բաժակ եփուկից: Ամեն անգամ ցանկալի է պատրաստել նոր չափաքանակ:
Վարիկոզ լայնացման դեպքում օգնում է նաև խնձորի քացախով տրորումը: Մեկ ամիս շարունակ, ամեն օր խնձորի քացախով տրորեք երակները, որի ընթացքում զուգահեռ խմեք 1 բաժակ ջրի ու 1 թ/գ խնձորի քացախի խառնուրդ:
