Խնդիր, որը պահանջում է լուրջ մոտեցում և շուտափույտ լուծում, ինչպես տնային պայմաններում բուժել թութքը


Թութքը` հեմորոյը, շատ տարածված հիվանդություն է, որի առաջացման պատճառները տարբեր են` կապված փորկապության, հղիության, ծննդաբերության, ուղիղ աղու բորբոքման, լուծի, աղիներում գազերի կուտակման հետ, ինչպես նաեւ, երբ ուղիղ աղին լրիվ չի դատարկվում։ Հիվանդության ծագմանը նպաստում է դարպասային երակային համակարգում ճնշման բարձրացումը, կազմվածքային նախատրամադրվածությունը։
Պատճառները `
Անկանոն սննդի ռեժիմ
Անկանոն սննդի ռեժիմի հետևանքով է առաջանում փորկապությունը, որի վերջնական արդյունքն էլ հանգեցնում է փորկապության: Պետք է ունենալ սննդի ընդունման հստակ ժամեր:
Սննդակարգում մանրաթելի բացակայությունը
Մանրաթելը չմարսված սնունդն է, որն աղիներում ներծծում է ջուրը և հեշտացնում չմարսված սննդի անցումը հաստ աղիում: Մանրաթելի պակասն ազդում է աղիների բնականոն շարժմանը և առաջ բերում թութք:
Լուծողականների չարաշահում
Բժշկի կողմից նշանակված լուծողականները կարելի է օգտագործել քրոնիկ փորկապության դեպքում, սակայն չի կարելի կանոնավոր օգտագործել այս լուծողականները, քանի որ դրանք խախտում են հաստ աղիի բնական ֆունկցիան: Ավելացնենք նաև, որ կողմնակի էֆեկտներից են հաստ աղիի մկանային ֆունկցիայի խախտումը, ջրի, վիտամինների և հանքանյութերի անհայտացումը, երիկամային քարերի ձևավորումը, հնարավոր է՝ նաև խնդիրներ առաջանան երիկամների աշխատանքի հետ:
Թութքի բուժման համար գոյություն ունի բուժման մեկ այլ եղանակ։
Մառլյան թրջել սառը ջրով, թեթեւակի քամել եւ օրը 3-4 անգամ, 1-2 րոպե տեւողությամբ դնել թութքի ելուստի վրա։
Մի քանի օր անց, փոխել բուժման կարգը՝ սառը թրջոցի փոխարեն մառլյայի մեջ փաթաթել մի կտոր սառույց եւ դնել թութքի ելուստի վրա։
Այս բուժգործողությունը պետք է տեւի ընդամենը կես րոպե։
