Խնդիր, որի հետ առնչվում է համարյա ամեն 2-րդը, պարզ միջոցներ պարանոցի և մեջքի ցավից ազատվելու համար


Ծոծրակի մկանների կծկվածությունը սովորաբար ուղեկցվում է ցավով եւ շարժվելու դժվարությամբ: Այդ զգացողությունն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ ցանկանում եք թեքել գլուխը: Այս հիվանդությունը մարդուն ստիպում է թեքվել ամբողջ մարմնով:
Մկանների կծկումներն ուղեկցվում են գլխացավով, պարանոցի, ուսերի եւ ձեռքերի ցավով:
Մկանների կծկման պատճառները
•Սխալ դիրքով քնելը, ինչը հանգեցնում է պարանոցի մկանների լարվածության:
Մերսում. կամաց շփեք այդ կետը՝ փորձելով թուլացնել սեղմված մկանային մանրաթելերը:
Դեղամիջոց. հակաբորբոքային միջոցները կարող են օգնել թուլացնել ցավը: Կարելի է նաեւ օգտագործել ջեռակ կամ սառույց: Նման դեպքում եւ տաքը, եւ սառը շատ օգտակար են:
Փորձեք գտնել հիմնական հաստացումները: Զգույշ փորձեք ուղղել այն՝ մկանները մեղմելու համար: Դրա պատճառ կարող են դառնալ վատ կեցվածքը կամ անհարմար աշխատավայրը կամ հնարավոր է, անհարմար դիրքով քնելը: «Մշտական ծանրաբեռնվածությունը կարող է մկանային լարվածության պատճառ դառնալ»,-ասել է դոկտոր Լեյցմենը: «Անգամ հոգեկան լարվածությունը կարող է առաջացնել մկանների եւ ձգան կետերի լարվածություն»:
Մարզվեք. ֆիզիկական վարժությունները շատ օգտակար են տրիգերային կետերի դեմ պարքարի համար, ասել է դոկտոր Լեյցմենը: Փորձեք ցատկել՝ վեր բարձրացրած ձեռքերով, լողալ կամ կատարեք ձեռքերի այլ շարժումներ, որոնք մարզում են ուսերի եւ պարանոցի մկանները
Ճնշում դեպի կողքի հատվածներ։ Շնչեք, ձախ ափով ճնշում կատարեք ձախ քունքին, փորձեք 5-7 վայրկյան դիմադրել ճնշմանը։ Արտաշնչեք, ամբողջովին թուլացրեք մկաններն ու ուսերը, հանգստացեք 10 վայրկյան։ Նույնը կրկնեք աջ ափով՝ աջ քունքին։ Վարժությունը կրկնեք 3-5 անգամ։
Կզակն իջեցրեք կրծքին ու թուլացրեք վիզը։ Փորձեք կզակը քսել անրակին՝ դանդաղորեն մեծացնելով շարժումների տարածքը։ Կրկնեք 10 անգամ։
