Խմորի այս հատուկ բաղադրատոմսով ես կարողանում եմ պատրաստել շատ համեղ կարկանդակներ, պիցցաներ, բուլկիներ ․․․


Բաղադրամասեր
-
1 բաժակ մածուն,
-
կես բաժակ բուսական յուղ,
-
2 գդալ չոր դրոժ,
-
1 թեյի գդալ աղ,
-
1 ճաշի գդալ շաքարավազ,
-
3 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը
-
Մածունը խառնել յուղի հետ և մի փոքր տաքացնել,ավելացնել շաքարավազը և աղը: Ալյուրը խառնել դրոժի հետ, ավելացնել մածունը և հունցելուց հետո դնել տաք տեղ կես ժամով:
-
Ջեռոցը պետք է միացնել 180-200 աստիճանի տակ: Այս խմորից հնարավոր է պատրաստել ամեն ինչ` պիցցա,կարկանդակներ, բուլկի …
-
Եթե 30 րոպեից Ձեզ թվա, որ խմորը պատրաստ չէ, պետք չէ խառնվել իրար. հենց այդպես էլ պետք է լինի: Խմորը բարձրանում է եփելու ընթացքում:
Առաջարկում ենք խմորի պատրաստման մեկ այլ տարբերակ․ կրկին ամեն ինչ շատ համեղ կստացվի
Ահա բաղադրատոմսը ՝
Բաղադրամասեր
-
4 բաժակ ալյուր,
-
2 ճաշի գդալ շաքարավազ ,
-
1/2 թեյի գդալ աղ,
-
2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ,
-
500 մլ կաթ (կարող է լինել ինչպես տաք, այնպես էլ օգտագործել սառը, արդյունքը նույն է )
-
11 գրամ չոր խմորիչ
Պատրաստման եղանակը
-
Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միատարր զանգված դառնա: Ստացված զանգվածը դնել տոպրակի մեջ և տեղափոխել սառնարան 2 ժամով:
-
Երկու ժամ անց հանել սառնարանից, թեթև գլորել ալյուրի մեջ, բաժանել փոքրիկ գնդիկների, բացել գնդիկները գրտնակով և մեջը դնել խճողակ (ըստ Ձեր ցանկության) և տապակել բուսական յուղի մեջ:
-
Պիցցայի համար խմորը բաժանալ Ձեր նախընտրած մեծության և գրտնակել, վրան ձեթ քսել, մայոնեզի և տոմատի խառնուրդ: Լցնել Ձեր ցանկացած մթերքները: Թխել ջեռոցում մոտ 20 րոպե:
