Խինկալի․ Xohanoc.am-ը ներկայացնում է իսկական վրացական խինկալիների օրիգինալ բաղադրատոմսը

Դիտումներ 531

Խինկալի․ Xohanoc.am-ը ներկայացնում է իսկական վրացական խինկալիների օրիգինալ բաղադրատոմսը

Xohanoc.am-ը ներկայացնում է խինկալի պատրաստելու եղանակը։ Այս բաղադրատոմսով պատրաստում են խինկալի Վրաստանում։ Խինկալիի օրիգինալ բաղադրատոմս։

 

 

Բաղադրամասեր

 



1 կգ տավարի միս (ցանկալի է յուղոտ)

1 կգ ալյուր,

0,5 լ ջուր,

200 գ սալ,

200 գ սող,

3 պճեղ սխտոր,

2,5 թեյի գդալ աղ,

մանրեցված չաման,

կարմիր չիլի պղպեղ,

համեմ

 


 

Պատրաստման եղանակը

Միսը աղալ, ավելացնել սալ, մանրեցված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան ինչքան միսը կարող է ներծծել, չբաժանվելով իրարից։ 1կգ մսին մոտավորապես 250 մլ ջուր։ Ըստ ճաշակի կարելի է ավելացնել համեմունքներ

 



Խմորը - ալյուր, աղ, 250 մլ ջուր։ Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։

Լավ խինկալին կախված է թե քանի շերտից բախկացած կլինի խմորը․ Իդեալականը 20 շերտ։ Դրա համար խմորը պեքտ է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4x4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։

Ֆարշը պետք է նախապես սարգել, քանզի շերտերը վերջանցելուց հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել այն պետք է հանել:

Շերտի անկյուները իրար պետք է կպնեն ինչքան հնարավոր է ամուր։ Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։

 

 

Ստացված պարկը պահել մի ձեռքում իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։ Պարկը դնել տախտակի վրա որպեսզի առաջանա հարթ հատակ։

Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստը այն է, որ խինկալիները չկպչեն իրար, կամ հատակին։

։Եփել այնքան քանի դեռ խինկալիները դուրս չգան ջրի մակերես։ պահել 2-3 րոպե, արդյունքում մոտավորապես 9-10 րոպե

Մատուցելուց առաջ վրան լցնել մանրեցված պղպեղ։



Ամենաընթերցվածը