Խինկալի: Համեղ, հեշտ և արագ բաղադրատոմս


Բաղադրիչները՝
Խմոր.
ալյուր - 3 սուրճի բաժակ
ջուր - 1 թեյի բաժակ
ձու - 2 հատ
աղ:
Միջուկ.
ոչխարի միս - 300 գր
խոզի միս - 200 գր
մսի արգանակ
սոխ - 3 հատ
կծու կարմիր պղպեղ
սև պղպեղ
աղ
մաղադանոս, սամիթ:
Պատրաստման եղանակը՝
Միջուկ. Ոչխարի և տավարի մսի խառնուրդով: Միսը երկու անգամ աղալ սոխի հետ (կարելի է նաև չաղալ՝ մանր կտրատել): Ավելացնել այնքան մսի արգանակ, որքան միսը կներծծի: Աղ, պղպեղ անել, ավելացնել շատ մանր կտրատած կանաչին: խճողակը լավ խառնել:
Խմոր. Մեծ հարթ ափսեի մեջ ալյուրը մաղել, կենտրոնում փոս անել, մեջը լցնել տաք ջուր, ձու, աղ, պինդ խմոր հունցել և կես ժամ թողնել: Խմորը բաժանել գնդիկների, շատ բարակ բացել, կենտրոնում դնել այնքան միջուկ, որքան բացած խմորի քաշն է: Բոլոր կողմերից խմորը հավաքել, կենտրոնում միացնել:
Խինկալին եփել աղաջրի մեջ՝ մինչև ջրի երես բարձրանան: Մատուցելիս վրան սև պղպեղ ցանել:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=5724&l=am
