Խաղողը բնության պարգև է. Չկա այնպիսի հիվանդություն, որ խաղողը չբուժի


Փորձեք այնպիսի հիվանդություն գտնել, որը խաղողը չի բուժում: Միգուցե դա նրանից է, որ քիմիական կազմով այն մոտ է մայրական կաթին: Կարծում ենք պարզ է, որ խաղող վայելելով դուք ձեր օրգանիզմին հզոր պաշտպանիչ ուժ եք հաղորդում: Խաղողը կանոնավորում է սրտի կծկումները և զարկերակային ճնշումը, նվազեցնում է այտուցները, լավացնում է ախորժակը, կարգավորում է նյարդային համակարգն ու քունը: Սրտի, լյարդի, երիկամների, բրոնխների, ստամոքսի հիվանդություններ. ամենուրեք խաղողը բժշկի առաջին օգնականն է: Այն օրգանիզմից հանում է միզաթթուն, որի ավելցուկից հոդացավ է առաջանում:
Ընդամենը յոթ տարի առաջ պարզվել է, որ խաղողի սերմը կարող է մեծապես նպաստել արյան քաղցկեղի (լեյկոզ, միելոմա) բուժմանը, քանի որ կանխարգելում և նույնիսկ ոչնչացնում քաղցկեղածին բջիջները։ Ուսումնասիրությունը կատարվել է Կենտուկկի նահանգի Լեքսինգթոն քաղաքում, պրոֆեսոր Շիի (Xianglin Shi) ղեկավարությամբ։ «Խաղողի սերմը պարունակում է նյութեր, որոնք առաջացնում են որոշ տեսակի քաղցկեղածին բջիջների ապոպտոզ-ինքնասպանություն»։
Խաղողի հյութը քայքայում է միզապարկի քարերը, հիանալի օգնում է սակավարյունության և հյուծվածության ժամանակ: Այն խմում են աթերոսկլերոզի և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում: Հյութն հատկապես օգտակար է սրտային հիվանդներին: Նրա շնորհիվ արյունատար անոթները լայնանում են և թրոմբները չեն կուտակվում:
Խաղողի համն ու սննդարարությունը պահպանվում են նաև չորացնելիս: Չամիչը հատկապես հարուստ է կալիումով, ուստի բոլոր սրտաբանները խորհուրդ են տալիս օրեկան 50-100գ չամիչ ուտել:
Խաղողի օգնությամբ բուժեք վարիկոզն ու շաքարային դիաբետը.
Վարիկոզ. 50 մլ յուղամզվածքի մեջ լուծեք 10-ական կաթիլ նոճու և կիտրոնի եթերային յուղեր (կարելի է փոխարինել պատրինջի, գիհու, դաղձի, հարզրեվարդի յուղերով)։ Մերսեք լայնացած երակներին, օգտակար է նաև ցելյուլիտի դեպքում։
Հավկուրություն. Այս զարմանալի ուտեստը լավացնում է «գիշերային» տեսողությունը։ Աղացեք դեղնենու փշապտուղը ։ Փոշիացրեք խաղողի սերմը։ Խառնեք 100-ական գ բրինձ և դեղնենի, կես թ/գ խաղողի սերմի փոշի, պատրաստեք շիլա։ Այդ չափաբաժինը կերեք օրը մեջ, ընդամենը 10-15 անգամ։
Շաքարային դիաբետ. Կես թ/գ փոշիացրած խաղողի սերմը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Խորհուրդ է տրվում խաղողի սերմի զտված յուղն օգտագործել քացախի հետ, համեմել աղցանները, իսկ մերսումները կատարել չզտված յուղով։
Խաղողի սերմի յուղը մեծ կիրառություն ունի գեղարարության մեջ. քանի որ պիտանի է ցանկացած մաշկի և մազերի խնամքի համար։
