Վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ Սացիվի, ստացվում է համեղ և յուրահատուկ
Բաղադրիչներ՝
հավի միս – 600-800 գ,
ընկույզ – 1/2 բաժակ,
սխտոր – 2 պճեղ,
դարչին – 0,25 թ.գդ.,
կարմիր կծու պղպեղ – 0,25 թ.գդ.,
մշկընկույզ – 0,5 թ.գդ.,
կարի – 0,5 թ.գդ.,
քրքում – 0,5 թ.գդ.,
ծեծած հատիկ պղպեղ – 3 հատ,
գինու քացախ – 1 ճ.գդ.,
սոխ – 1 մեծ գլուխ,
ալյուր – 2 ճ.գդ.,
ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը՝
Հավի միսը եփել, կաշին ու ոսկորները հեռացնել, արգանակը քամել: Փափկամիսը շարել տապակի վրա և մի քանի րոպե չորացնել ջեռոցի մեջ:
Ընկույզը բովել, սխտորը մաքրել: Բոված ընկույզը հավանգով ծեծել կամ մանրացնել բլեդերով:
Սխտորը ճզմել և մանր կտրատել, համեմունքները պատրաստել: Սոխը մանր կտրատել, բուսայուղի մեջ տապակել, ավելացնել ալյուրը, մի քանի վայրկյան անց վրան լցնել մի բաժակ արգանակ: Վերցնել կրակից, խառնել ընկույզին, գինու քացախին և համեմունքներին: Մատուցվող մեծ ամանի մեջ շարել միսը, վրան սոուս լցնել, շերտ առ շերտ կրկնել գործողությունը: Սոուսը պիտի ծածկի միսը:
Ամենաքիչը 12 ժամով դնել սառնարանի մեջ: Մատուցել իբրև նախուտեստ կամ սառը «երկրորդ» կերակուր: