Վրացական խոհանոցի լավագույն և համեղ ուտեստի բաղադրատոմս․ Խինկալի
Բաղադրիչներ՝
Խմոր՝
ալյուր- 3 բաժակ,
ջուր – 1 բաժակ,
ձու – 1 հատ,
աղ – ըստ ճաշակի
միջուկ՝
ոչխարի յուղոտ միս – 300գ,
խոզի միս – 200գ,
մսի արգանակ,
գլուխ սոխ – 3 հատ,
կարմիր կծու և սև պղպեղներ, աղ, մաղադանոս, սամիթ
Պատրաստման եղանակը՝
Ցանկության դեպքում խինկալու միջուկը կարելի է պատրաստել 3/4 ոչխարի և 1/4 տավարի մասի խառնուրդով: Միսը խոշոր կտորների վերածել, երկու անգամ աղալ սոխի հետ : Կարելի է նաև մանր կտրատել, չաղալ: Ավելացնել այնքան մսի արգանակ, որքան միսը կներծծի: Այդպես միջուկը հյութեղ է ստացվում: Աղ, պղպեղ անել, ավելացնել շատ մանր կտրատած կանաչին, խառնել խճողակը:
Խմորը պատրաստելու համար ալյուրը մաղել մեծ հարթ ափսեի վրա, կենտրոնում փոս անել, մեջը լցնել տաք ջուր, մեկ ձու, աղ, պինդ խմոր հունցել: Կես ժամ թողնել` ծածկելով վրան: Խմորը բաժանել գնդիկների, շատ բարակ բացել, կենտրոնում դնել մոտավորապես այնքան միջուկ, որքան բացած խմորի քաշն է: Բոլոր կողմերից խմորը հավաքել, կենտրոնում միացնել:
Պատրաստի խինկալի եփել աղաջրի մեջ: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Հանել փայտե գդալով` աշխատելով չվնասել խմորը, որպեսզի միջի հյութը դուրս չգա: Մատուցել վրան սև պղպեղի ցանելով: Առանձին մատուցել մաղադանոս, համեմ, թարխուն: Խինկալին ուտում են ձեռքով` բռնելով խմորե «պոչից»: