Վրացական մեգրելյան խաչապուրու պատրաստման եղանակը

Դիտումներ 359
Վրացական մեգրելյան խաչապուրու պատրաստման եղանակը

Բաղադրամասեր

Մեգրելյան խաչապուրի

  • 550 գ ալյուր,

  • 400 մլ 3,2% յուղայնությամբ կաթ,

  • 115 գ սերուցքային կարագ,

  • 5 գ չոր դրոժ,

  • 10 գ շաքարավազ,

  • 7 մլ ձեթ

  • 11 գ խոշոր աղ,

  • 580 գ սուլուգունի պանիր,

  • 170 գ իմերական պանիր,

  • 10 մլ թթվասեր,

  • 1 հատ ձու (տնական)

 


Պատրաստման եղանակը

Մեգրելյան խաչապուրի

  • 530 գ ալյուրը մաղել, ավելացնել դրոժները, աղ, շաքարավազ, սենյակային ջերմաստիճանի կաթ, ձեթ և 20 գ հալեցրաց սերուցքային կարագ։ Բոլորը խառնել մինչը պինդ զանգված ստանալը, եթե պետք է կարող եք խառնել ջուր, մոտ 50 մլ։ Փակել խմորը և պահել 30-40 րոպե։ Խմորը բաժանել 5 մասի, պետք է օգտագործել մի անգամից կամ պահպանել սառնարանում։

  • Միջուկը պատրաստելու համար մանրացնել ողջ պանիրը, խառնել ձու և ավելացնել 20 գ սերուցքային կարագ, եթե պանիրը յուղոտ է, ապա կարագի կարիք չկա։ Խմորը հատ-հատ գրտնակել՝ 5 մմ հաստությամբ լիստերի։ Ողջ տրամագծով խմորի վրա ծակոտիներ բացել, որպեսզի օդը դուրս գա։

  • Բացած խմորի կենտրոնում դնել 150 գրամ միջուկը։ խմորի անկյունները միացնել իրար և ամրացնել։ Շաղ տալ ալյուրով և գրտնակել մինչև 8-10 մմ հաստության լիստերի։

  • Խաչապուրին ծակծկել և դնել մաքուր, կարագ չքսաց ֆորմաների մեջ։ Վրան քսել 70 գրամ սուլուգունու, նույն քանակությամբ սերուցքային կարագի, ձվի և թթվասերի խառնուրդը, որպեսզի կեղևը փայլի։

  • Ջեռոցը տաքացնել ամենաբարձր ջերմաստիճանի տակ։ Խաչապուրին պահել ջեռոցում 10 րոպե։ Մատուցելուց առաջ վրան քսել հալած սերուցքային կարագ։

Մեգրելյան խաչապուրի

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը