Վիտամիններով հարուստ բազուկը լցոնած ՝ համեղ և օգտակար

Դիտումներ 319
Վիտամիններով հարուստ բազուկը լցոնած ՝ համեղ և օգտակար

Բաղադրամասեր

  • բազուկ - 2 հատ,

  • գազար - 1 հատ,

  • սոխ - 1 հատ,

  • տոմատի մածուկ - 2 ճգ,

  • սխտոր - 2 պճեղ,

  • սև և կարմիր պղպեղ,

  • աղ,

  • ձեթ

 
Բազուկը լցոնած ՝ համեղ և օգտակար

Պատրաստման եղանակը

  • Սոխը մաքրել, մանր կտրատել և ձեթի մեջ տապակել: Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազարը: Տապակել 4-5 րոպե:

  • Ավելացնել մանր քերիչով անցկացրած բազուկը և տապակել 15 րոպե: 15 րոպեից ավելացնել տոմատի մածուկը, ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, համեմել աղով և պղպեղներով: Շարունակել եփել ևս 3-5 րոպե: Մատուցել սառը վիճակում:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը