Վիտամիններով հարուստ և օգտակար գարնանային աղցան, եգիպտացորենով և հավի մսով։ Շատ համեղ և պարզ բաղադրատոմս։


Բաղադրամասեր
-
1 կտոր հավի կրծքամսին ՝
-
500 գրամ շամպինիոն,
-
1 տուփ եգիպտացորեն,
-
2 հատ վարունգ,
-
2 հատ ձու,
-
1 հատ սոխ,
-
աղ,
-
մայոնեզ

Պատրաստման եղանակը
-
Սունկը սոխով տապակել:
-
Ձուն ու հավի միսը խաշել, մանրացնել։
-
կտրատել վարունգը։
-
Միախառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել մայոնեզ ու աղ:
