Վիտամինային ռումբ, բազուկով թեթև աղցան


- բազուկ ( 4-5 փոքր չափի)
- թթվասեր (200 գր)
- սխտոր (1 պճեղ)
- խնձորի քացախ ( 1 ճաշի գդալ)
- բուսայուղ ( 1 ճաշի գդալ )
- աղ (ըստ ճաշակի)
- սև և կարմիր պղպեղ (ըստ ճաշակի)
- համեմ, սամիթ (մի փոքր փունջ)
- Բազուկով աղցանը պատրաստելու համար պետք է եփել և մարինացնել բազուկները: Ես ձեզ խորհուրդ կտամ այս գործողությունները կատարել նախորդ գիշեր: Բայց եթե չեք եփել նախորդ գիշեր, հոգ չէ: Մինչ դուք կպատրաստեք դդմիկով բլիթները․ բազուկները լվացեք և եփեք թույլ կրակի վրա մոտ 40 րոպե: Երբ տապակեք-վերջացնեք բլիթները, բազուկները եփված կլինեն:
- Բազուկների կեղևը մաքրել և օղակաձև կտրատել: Համեմել աղով, կարմիր և սև պղպեղներով, ճզմած սխըորով և խնձորի քացախով: Մի լավ խառնել և թողնել, որ բազուկները մարինացվեն մոտ 15 րոպե:
- Մարինացված բազուկները շարել ափսեի մեջ, մեկական թեյի գդալ թթվասեր դնել ամեն մի բազուկի վրա և զարդարել կտրատած կանաչիով: Ահա և վերջ, բազուկով աղցանը պատրաստ է:
