Վերականգնում ենք վիտամինների պակասը համեղ և օգտակար եգիպտացորենով, հավի մսով և սնկով աղցանի օգնությամբ։


Բաղադրամասեր
-
0,5 բանկա պահածոյացված եգիպտացորեն,
-
100 գր. թարմ շամպինյոն,
-
1 ոչ մեծ սոխ,
-
150 գր. հավի կրծքամիս,
-
թարմ կանաչի,
-
մի քանի գդալ մայոնեզ

Պատրաստման եղանակը
-
Ավելի լավ է չօգտագործել հավի սառեցված փափուկ միս, քանզի պատրաստելուց հետո այն կլինի պինդ և չոր: Հավի փափուկ միսը կտրատում ենք , փոքր ինչ ծեծում, ավելացնում ենք աղ' ըստ ճաշակի: Տապակում ենք բուսական յուղով երկու կողմից մինչև լավ եփվի: Թողնում ենք սառչի:
-
Այժմ պատրաստում ենք սունկը: Շամպինյոնները կտրատում ենք և տապակում բուսական յուղով, ավելացնում ենք մանր կտրատած սոխ: Շամպինյոնների վրա ըստ ճաշակի աղ և սև պղպեղ ենք ավելացնում: Թողնում ենք սառչի:
-
Պահածոյացված եգիպտացորենն առանձնացնում ենք հեղուկից և ավելացնում տապակելուց հետո սառած սնկի վրա: Հավի միսը ձեռքերով մանրում ենք և ավելացնում սնկի ու եգիպտացորենի վրա:
-
Կանաչին մանր կտրատում ենք: Ավելացնում ենք այնքան մայոնեզ, որ աղցանի մթերքները հեշտությամբ խառնվեն: Աղցանը կարող ենք լցնել ափսեի մեջ և զարդարել եգիպտացորենով կամ կանաչիով: Ինչպես էլ այն զարդարելու լինեք, աղցանի համը դրանից չի փոխվի և կմնա շատ համեղ:
