Վերացրեք հոդացավերը և ռևմատիզմը ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ


Ներկայացնում ենք հիանալի միջոց, որը պատրաստվում է կծու տաքդեղից և այն կիրառում են ռևմատիզմի և հոդացավերի դեպքում: Այս միջոցը պատկանում է գրգռող և տաքացնող յուղերի դասին: Այն լայնացնում է մազանոթները, մաշկի վերին շերտում լավացնում է շրջանառությունը, ուժեղացնում վիտամինների նյութափոխանակությունը և ակտիվացնում մաշկի վերականգնողական գործընթացը:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
- 8 - 10 հատ միջին չափի կարմիր, կծու պղպեղ
- 1լ ջուր
- 2 բաժակ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը.
Լվացեք պղպեղը և հեռացրեք վերին ցողունը, այնուհետև այն աղացեք: Աղացած պղպեղի մեկ բաժակը տեղավորեք տարայի մեջ և վրան ավելացրեք ձիթայուղը՝ մինչև խառնուրդը ծածկի: Ստացված խառնուրդը տեղադրեք մութ և չոր վայրում 7 օրով: Այնուհետև թանզիֆի (марля) միջոցով քամեք ստացված յուղը: Այն պետք է կարմրավուն գույն ունենա և նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:
Օգտագործեք ստացված յուղը ցավոտ մասերը բուժելու նպատակով: Յուղը ցավոտ մասերին քսելուց հետո այն փաթաթեք տաք շարֆով: Մաշկի վրա թույլ, բայց հաճելի այրոց կզգաք: Յուղը տաքացնում է մաշկը՝ առանց այն վնասելու:
Ժամանակի ընթացքում կրճատեք յուղն օգտագործելու քանակը: 1-2 ամիս օգտագործելուց հետո այն ցավոտ մասերին քսեք միայն օրը մեկ անգամ: Յուղը պահեք մութ վայրում:
