Վերացրեք աչքերի շուրջ գտնվող կնճիռները

Դիտումներ 274
Վերացրեք աչքերի շուրջ գտնվող կնճիռները

Մի քանի խորհուրդներ, թե ինչպես կարելի է պայքարել թեթև կնճիռների դեմ….

Վառ արևի լույսի տակ միշտ կրեք մուգ արևային ակնոց: Դա հարկավոր է, որպեսզի քիչ թարթեք և կկոցեք աչքերը:

Շատ օգտակար է մերսումը , որը չի թողնում՝ վաղաժամ կնճիռներ հայտնվեն: Երեկոյան աչքերը լվանալուց հետո մի փոքր ձիթապտղի յուղ քսեք մատներին և մերսեք աչքի շուրջ գտնվող հատվածը: Ուղղությունը վերցրեք աչքի ներսի կողմից դեպի դուրս: Դրանից հետո մատները դրեք ունքերի վրա այնպես, որ դրանք լավ ներքև իջնեն: Փորձեք բացել աչքերը' հաղթահարելով դիմադրությունը:


Կան նաև օգտակար դիմակներ' աչքերի շուրջ հարթ մաշկ ունենալու համար:

Կեչու թարմ տերևներից թուրմ. 1բաժակ կեչու տերևի վրա լցրեք 1 բաժակ սառը ջուր և թողեք 8 ժամ: Տերեւը օգտագործեք որպես կոմպրես:

1 ճաշի գդալ մեղրին ավելացրեք նույնքան ալյուր և հարած սպիտակուց: Քսեք այն դեմքին և թողեք, մինչև չորանա: Այնուհետև լվացեք:

Կնճիռները կարելի է աննկատ դարձնել նաև խտանյութերի միջոցով, որոնք պարունակում են դիմափոշու չափազանց փոքր մասնիկներ: Այդ մասնիկներն էլ լույս են արտացոլում, և աչքերի շուրջ կնճիռներն ավելի քիչ նկատելի են դառնում: Նման սուպերակտիվ նյութ է, օրինակ, ածիկի յուղը. այն մաշկը դարձնում են առաձգական և ամրացնում նրա պաշտպանիչ հատկությունները: Այս խտանյութերը պետք է քսել առավոտյան դիմահարդարումից առաջ:

Եթե ուզում եք հարթ մաշկ ունենալ աչքերի շուրջ, ապա միայն այս խորհուրդները բավական չեն: Պետք է աշխատեք հեռու մնալ այնպիսի երևույթներից, որոնք կնճիռների առաջացման պատճառ են դառնում' անքնություն, երկարատև սթրես, աչքերի լարվածություն, ծխելը: Ավելի շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում և զբաղվեք ֆիզիկական աշխատանքով:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը