Վարունգը պայքարում է քաղցկեղի դեմ, օգնում է նիհարել և կարգավորում է մարսողությունը
Դիտումներ 534
Վարունգը լավագույն բանջարեղեններից է, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդկային ամբողջ օրգանիզմի վրա:
Վարունգն իր մեջ պարունակում է սեկոիզոլարտիսրեստինոլ, լարիսիրեսինոլ և պինորեսինոլ: Այս երեք միացությունները նվազեցնում են քաղցկեղի մի քանի տեսակների ռիսկը, այդ թվում՝ կրծքագեղձի, շականակագեղձի և արգանդի:
Ցածր կալորիականության և շատ հեղուկ պարունակելու շնորհիվ վարունգը հրաշալի սնունդ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Կարող եք այն օգտագործել ապուրներ, աղցաններ պատրաստելիս: Այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումն օգնում է ազատվել քրոնիկ փորկապությունից:
Ամենաընթերցվածը