Վարունգով դիետիկ, թեթև և շատ համեղ աղցանի բաղադրատոմս


Բաղադրամասեր
-
վարունգ - 300 գր,
-
եգիպտացորեն - 200 գր,
-
հազարի թերթեր - 1 կապ,
-
կաղամբ - 150 գր,
-
բուսայուղ - 5 ճ/գդ,
-
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Վարունգն ու կաղամբը կտրատում ենք: Գեղեցիկ կստացվի, որ վարունգը ձողիկներով կտրատենք:
-
Հազարի թերթերը լվանում ենք, չորացնում և բավական խոշոր կտորներով կտրատում (կարող ենք ձեռքերով մանրացնել)։
-
Վարունգը, կաղամբը, հազարի թերթերը և եգիպտացորենը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղը, աղ ենք անում և խառնում։
