Վարսակի բուժիչ հատկությունները. Այն այնքան օգտակար է, որ միշտ պետք կգա ձեզ


Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։
Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։
Այն կարգավորում է նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն է գործում սրտի վրա և կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Ձեզ ենք ներկայացնում այդպիսի մի քանի բաղադրատոմս: Պատրաստեք, քսեք մաքուր մաշկին, պահեք 15-20 րոպե և լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:
- Ձգող դիմակ` յուղոտ մաշկի համար 1 ձվի սպիտակուցին խառնել 2ճ.գ. աղացած վարսակի փաթիլներից ստացված ալյուր, հարել մինչև փրփրի և քսել դեմքին:
- Կորյակների դեմ դիմակ` յուղոտ մաշկի համար - 1ձվի սպիտակուցը խառնել 1-ական թ.գ. մեղրի, կաթի, կիտրոնահյութի և վարսակի ալյուրի հետ:
- Սնուցող դիմակ՝ չոր մաշկի համար - Վերցնել 2-ական ճ.գ. մեղր և վարսակի ալյուր, 1ճ.գ. կանաչ թունդ թեյ, 0,5 ճ.գ. ձիթապտղի յուղ, լավ խառնել:
- Դիմակ կնճիռների դեմ` ցանկացած մաշկի համար - 1/2 բաժակ եռացրած ջրին խառնել 1ճ.գ. թարմ քամած նարնջի հյութ, խառնելով ավելացրեք այնքան վարսակի ալյուր, որ դառնա թթվասերի խտության:
- Երիտասարդացնող և սնուցող դիմակ` ցանկացած մաշկի համար - Խառնել 1ճ.գ. վարսակի ալյուր, 1 ճ.գ ալոէի հյութ և 2 ճ.գ կաթ: Զանգվածը խառնելով տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանը և քսել դեմքի և վզի մաշկին:
Վարսակի հյութը խմելուց հետո անմիջապես նկատվում են փոփոխությունները: Մարմնում թեթեւության զգացում է առաջանում, բոլոր օրգանները սկսում են գործել առանց խափանման:
Այն բավականին հեշտ է պատրաստել:
Անհրաժեշտ է մաքրած վարսակ եւ կեղեւով վարսակ: Այդ երկու տեսակի վարսակը հավասար քանակությամբ խառնել: Մաքրած վարսակը կարելի է նաեւ աղալ սրճաղացով, որպեսզի այն ավելի շատ օգտակար նյութեր տա:
Ստացված խառնուրդից 3 ճաշի գդալ լցնել 0,5 լ ջրի մեջ: Հասցնել եռման աստիճանի, այնուհետեւ թուլացնել կրակը: Մարմանդ կրակի վրա եփել 15-20 րոպե: Այնուհետեւ թողնել մի քիչ սառչի, քամել, եւ վարսակի ջուրն արդեն պատրաստ է:
Հոգ է տանում սրտի առողջության մասին։ Վարսակի փաթիլները կարող են նվազեցնել սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Կես բաժակ վարսակի փաթիլները 2 գրամ բջջանյութ են պարունակում։ Եթե առավոտյան վարսակի փաթիլներ եք օգտագործում, օրգանիզմը ստանում է բջջանյութի անհրաժեշտ քանակի մի մասը։
Հագեցածության զգացում է հաղորդում։ Վարսակի փաթիլները հրաշալիորեն հագեցնում են քաղցը և հնարավորություն տալիս խուսափել ընթացքում այլ սննդի օգտագործումից։
Հակաօքսիդանտներ է պարունակում։ Օրգանիզմում կուտակվող ազատ ռադիկալները մի շարք խնդիրների առաջացման պատճառ են դառնում։ Վարսակի փաթիլները բաղադրիչներ են պարունակում, որոնք կարող են չեզոքացնել ազատ ռադիկալները, օրգանիզմը պաշտպանել դրանց վնասակար ազդեցությունից։
