Վաղ առավոտից ջուր չի լինելու հետևյալ հասցեներում․ Ջուր հավաքեք


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 26-ին ժամը 10:30- 18:00-ն կդադարեցվի ք.Արմավիր Ավետիսյան, Մյասնիկյան փողոցների, Մյասնիկյան 1-6 նրբանցքների, Սայաթ-Նովա փողոցի, Սայաթ-Նովա 1-7 նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջուրն առողջության համար անփոխարինելի նյութ է։ Արդյո՞ք դուք բավականաչափ ջուր եք ստանում: Ներկայացվող տեղեկատվությունը կօգնի ձեզ պարզելու այս և համանման հարցերի պատասխանը:
Որքա՞ն ջուր պետք է խմել ամեն օր: Սա պարզ հարց է՝ առանց հեշտ պատասխանի:
Տարիների ընթացքում հետազոտությունները հանգել են տարբեր եզրակացությունների: Այնուամենայնիվ, ջրի ձեր անհատական պահանջը կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են ձեր առողջական վիճակը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և բնակության վայրը:
Չկա որևէ բանաձև կամ հստակ առաջարկ, որը համապատասխանի բոլորին: Բոլոր դեպքերում, ձեր օրգանիզմի հեղուկների կարիքի մասին ավելին իմանալը կօգնի ձեզ հասկանալու, թե որքան ջուր պետք է խմել ամեն օր:
Որո՞նք են ջրի առողջական օգուտները
Ջուրը ձեր օրգանիզմի հիմնական քիմիական բաղադրիչն է և կազմում է ձեր մարմնի քաշի մոտ 50-70%-ը: Կենսունակ մնալու համար ձեր օրգանիզմը պետք է ստանա բավարար քանակությամբ ջուր:
Ձեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ, հյուսվածք և օրգան ունի ջրի կարիք՝ նորմալ գործելու համար: Օրինակ, ջուրը՝
թույլ է տալիս ձեր օրգանիզմին ազատվել նյութափոխանակության թափոնային նյութերից միզարձակության, քրտնելու և աղիքների դատարկման (կղազատման) միջոցով
պահպանում է ձեր ջերմաստիճանը նորմալ միջակայքում
օծում և փափկացնում է հոդերը
պաշտպանում է զգայուն հյուսվածքները:
Ջրի պակասը կարող է հանգեցնել ջրազրկման (դեհիդրատացիա)՝ մի վիճակ, որն առաջանում է, երբ ձեր օրգանիզմում չկա բավարար ջուր նորմալ գործառույթներ իրականացնելու համար: Նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է սպառել ձեր էներգիան և առաջացնել հոգնածության զգացում:
