Վթար է տեղի ունեցել․ Մինչև ուշ գիշեր ջուր չի լինի հետևյալ հասցեներում

Դիտումներ 6210
Վթար է տեղի ունեցել․ Մինչև ուշ գիշեր ջուր չի լինի հետևյալ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ի ժամը 15:00-ից մինչև-օգոստոսի 5-ի  ժամը 00:00-ն կդադարեցվի     

 

 

Սարի Թաղ 1 փ., Սարի Թաղ 2 փ., Սարի Թաղ 3 փ. ,Սարի Թաղ 1 Շարք ,Սարի Թաղ 2 Շարք ,Սարի Թաղ 3 ,Շարք Սարի Թաղ 4 Շարք ,Սարի Թաղ 5 Շարք, Սարի Թաղ 6 Շարք, Սարի Թաղ 7 ,Շարք Սարի Թաղ 8 Շարք, Սարի Թաղ 9 Շարք, Սարի Թաղ 10 Շարք, Գլինկայի ,Օստրովսկոի, Որմնադիրների, 


Որմնադիրների 1 Նրբ., Որմնադիրների 2 Նրբ. ,Խորենացու 4 Նրբ. ,Խորենացու, ՏՈւՆ  140-236 ,Սասունցի Դավթի ՇԵՆՔ  70/1-70/3 զույգերի  ջրամատակարարումը:

 

 

օգոստոսի 5-ին՝ ժամը 09:30-18:00-ն, կդադարեցվի Լենինգրադյան  21/13-23/7, 31-31/9 շենքերի,  21/10-31/5 տների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ջրամատակարարում, բնակչությանը, արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտը և այլ օբյեկտներ ջրով ապահովելու միջոցառումների համախումբ։ Ջրամատակարարման խնդիրներն իրականացնող ինժեներական կառույցների համալիրը կոչվում է Ջրամատակարարման համակարգ կամ ջրմուղ։ Ըստ սպասարկվող օբյեկտների նշանակման տարբերում են կոմունալ և արտադրական (արդյունաբերական կամ գյուղատնտեսական) ջրմուղներ։ Ջրի առավել խոշոր սպառողներն են մետալուրգիական, քիմիական, նավթավերամշակման արդյունաբերական ձեռնարկությունները և ՋԷԿ-երը։

 

 

Ջրի օգտագործման հետ կապված որոշ միջոցառումներ (գյուղատնտեսական ոռոգում, հիդրոէներգետիկայի խնդիրներ ) Ջրամատակարարմանը չեն վերաբերում։ Ջրամատակարարման նպատակների համար օգտագործում են ջրի մակերևութային (գետեր, ջրամբարներ, լճեր, ծովեր) և ստորգետնյա (գրունտային և արտեզյան) աղբյուրների ջրեր։ Բնակչության կարիքների համար առավել պիտանի են ստորգետնյա ջրերը։ Սակայն խոշոր բնակավայրերի Ջրամատակարարման համար հարկ է լինում օգտվել նաև խմելու ջրի մակերևութային աղբյուրներից։ Բնական աղբյուրներից ջուրը ստանալու, այն մաքրելու և սպառողներին մատուցելու համար ծառայում են հետևյալ կառույցները, ջրընդունիչները (տես Ջրառու կառույց), առաջին բարձրացման պոմպակայանները, մաքրման կառույցները, մաքուր ջրի ռեզերվուարները, երկրորդ և հաջորդ բարձրացումների պոմպակայանները, որոնք մաքրված ջուրը մատուցում են քաղաքին կամ արդյունաբերական ձեռնարկությանը, ջրտարները և ջրմուղ ցանցերը։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը