Խաշլաման պատրաստեք այս տարբերակով և համից չեք կշտանա


❤️ Բաղադրամասեր
✅ Գառան միս,
✅ Սոխ,
✅ Կարմիր պղպեղ,
✅ Կանաչ պղպեղ,
✅ Լոլիկ,
✅ Կանաչիներ,
✅ Աղ,
✅ Կարտոֆիլ,
✅ Սև հատիկավոր պղպեղ,
✅ Դափնու տերև
Պատրաստման եղանակը տեսանյութում ՝
Խաշլամա, գառան մսից պատրաստված հայկական ավանդական ճաշատեսակ։
Ինչպես հայկական խաշ կերակրատեսակի, այնպես էլ խաշլամայի անվանումը, առաջացել է հայերեն «խաշել» բառից։
Պատմություն
Անտիկ ժամանակներում Նավասարդ տոնի ժամանակ, ի պատիվ Արամազդ աստծո, ուխտագնացություններ էին կատարվում դեպի սուրբ վայրեր։ Գլխավոր քրմի օրհնությամբ խաշլամա էին պատրաստում։ Այն պատրաստվում էր ինչպես հորթի, այնպես էլ գառան մսից։ Օջախում կախված ոչ մեծ կաթսայում շոգեխաշում էին միսը՝ գարեջրի, բազմաթիվ լեռնային դեղաբույսերի, կանաչեղենի և համեմունքների հետ։ Միևնույն ժամանակ կաթսայի ստորին մասում սկզբում դնում էին կանաչեղենի և համեմունքների մի մասը, ապա ոչ մեծ կտորների կտրատած միսը, վերևից ծածկում կանաչեղենով և լցնում գարեջուրը։ Այդ ժամանակներում ճաշատեսակը համարվում էր ծիսական։
