Վանաձորի ԲԿ-ի փորձառու բժիշկներին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5-ամյա երեխայի կյանքը

Դիտումներ 1951

Վանաձորի ԲԿ-ի փորձառու բժիշկներին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5-ամյա երեխայի կյանքը

‼️Ծայրահեղ ծանր վիճակում ընդունված փոքրիկը վիրահատվել է, վիճակը` կայունացնել⤵️
______________________________
🚑Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ:
📍Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետեւանքով:
 


🔴Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն:
Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը:
 
 
🔴 Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:
 


👉🏻Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երեւան՝ մասնագիտացված բուժհաստատություն:
✍️Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն


Ամենաընթերցվածը