Վահանձև գեղձի գործառույթի խախտման ախտանիշներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի

Դիտումներ 335
Վահանձև գեղձի գործառույթի խախտման  ախտանիշներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի

Քանի որ վահանաձև գեղձը բազմաթիվ հորմոններ է արտադրում, այն կապված է օրգանիզմի գրեթե բոլոր նյութափոխանակության գործընթացների հետ: Վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները կարող են լինել թեթև տեսակի և ամենածանր տեսակի, օրինակ՝ քաղցկեղը:

Մասնագետների գնահատմամբ՝ վահանաձև գեղձի գործառույթի խախտումների 99%-ը առաջացնում է հիպոթիրեոզը: Վահանաձև գեղձը գտնվում է կոկորդի սկզբում և պատասխանատու է նյութափոխանակության համար, այսինքն՝ սնունդը վերածում է էներգիայի: Այդ պատճառով էլ նրա գործառույթի խախտման ժամանակ նկատվում է էներգիայի անբավարարություն: Վահանաձև գեղձի գործառույթի խախտման պատճառները և ախտանիշները:


Հիպոթիրեոզի պատճառները

1. Վահանաձև գեղձի հեռացում:

2. Աուտոիմունային թիրեոդիթ. երբ օրգանիզմը վնասում է վահանաձև գեղձի հյուսվածքները:

3. Լիթիում դեղամիջովը կարող է առաջացնել հիպոթիրեոզ:

4. Յոդի ավելցուկը օրգանիմզում:

Հիպերթիրեոզի պատճառները

1. Թունավոր ադենոմա:

2. Սուր թիրեոդիթ՝ հորմոնների գերարտադրություն:

3. Վահանաձև գեղձի քաղցկեղ:

 

 

Վահանաձև գեղձի գործառույթի խախտման ախտանիշները:

1. Ցրտի մշտական զգացողություն. միշտ սառը ոտքեր և ձեռքեր:

2. Մազաթափություն, կոտրատվող եղունգներ, չոր, ճաքճքած մաշկ:

3. Աղեստամոքսային տրակտի խախտում՝ աղիների անանցանելիություն կամ լուծ:

4. Մարմնի քաշի ավելացում:

5. Տրամադրության անկում, տագնապ, ընկճախտ:

6. Հոգնածության զգացողություն նույնիսկ 8 ժամ քնից հետո:

7. Թույլ դիմադրողականություն, դաշտանային ցիկլի խախտում, անպտղություն:

8. Կենտրոնանալու անկարողություն, գիտակցության մթագնում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը