Վահանաձև գեղձի առողջական խնդիրների մասին վկայող վաղ ախտանշաններ: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 398
Վահանաձև գեղձի առողջական խնդիրների մասին վկայող վաղ ախտանշաններ: Գրում է  med.tert.am-ը

Վահանագեղձը հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է, որը պատասխանատու է  յոդ պարունակող հորմոնների (թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3)) արտադրության համար,  որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայիփոխանակության կարգավորմանը:


Վերջինիս աշխատանքի խանգարման դեպքում գեղձը կամ դառնում է գերակտիվ ու արտադրում է  չափից շատ հորմոնների, կամ ընդհակառակը՝ այն աշխատում է շատ վատ ու օրգանիզմում առաջանում է վերջիններիս  դեֆիցիտ:


Վահանագեղձի հետ կապված խնդիրները  հիվանդութան առաջացման վաղ շրջանում  հայտնաբերելու համար   ստուգեք հետևյալ ախտանշանների առկայությանը:


  Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (խպիպ կամ զոբ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ ։


Ախտանիշ №1.տխրություն կամ դեպրեսիա


Մայոյի կլինիկայում պարզել են, որ վահանագեղձը ազդում է մարդու տրամադրության վրա: Եթե այն արտադրում է քիչ հորմոն, ուրեմն գլխուղեղում սերոտոնինի մակարդակը կտրուկ կերպով նվազում է, որի դեպքում էլ մարդու մոտ առաջանում է անտարբերություն ու դեպրեսիա:
Իսկ եթե  գեղձը շատ ակտիվ է, ապա դա կարող է դառնալ անհանգստության, տագնապի, գրգռվածության պատճառ:


Ախտանիշ №2. Փորկապություն


Փորկապությունը ևս կարող է առաջանալ վահանագեղձի աշխատանքի խանգարման արդյունքում, քանի որ այդ հորմոնի արտազատման ցանկացած խախտում հանգեցնում է մարսողության դանդաղեցման: Դա հիպոթիրեոզի ամենատարածված 3 ախտանշաններից մեկն է:


Ախտանիշ №3.Քնկոտություն


Չափից շատ քնելը ևս վահանագեղձի հետ կապված խանգարումների մասին է խոսում: Խնդիրը կայանում է նրանում, որ երբ գեղձը բավարար ակտիվ չի լինում, այդ ժամանակ մարդու նյութափոխանակությունը դանդաղում է, որն էլ և մարդու մոտ առաջացնում է անընդհատ քնելու ցանկություն:

Ախտանիշ №4.Մազաթափություն ու մաշկի չորություն


Մաշկի վրա հաճախակի քորի առաջացումը (ոչ միայն ձմռանը) կարող է լինել հիպոթիրեոզի ախտանշան:Դա տեղի է ունենում նյութափոխանակության դանդաղեցման պատճառով, որն էլ իր հերթին նվազեցնում է քրտնարտադրությունը:Այդ ընթացքում մազերն ու եղունգները կարող են դառնալ չոր ու դյուրաբեկ: Մազերը կարող են թափվել:Եվ հիմնական պատճառը կրկին վահանագեղձի կողմից արտադրվող հորմոնի դեֆիցիտն է, որը հանգեցնում է մազերի աճի ցիկլի խանգարման:


Ախտանիշ №5.Քաշի հանկարծակի ավելացում


Ինչպես գիտենք, այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, սակայն առանց որևէ պատճառի քաշի հանկարծակի ավելացումը կարող է պայմանավորված լինել վահանագեղձի աշխատանքի  խանգարումների հետ:
Այդ պատճառով, եթե ձեզ մոտ չի նկատվել սննդակարգի, ֆիզիկական ակտիվության փոփոխություն, սակայն նկատվում է կիլոգրամների  կտրուկ ավելացում, ուրեմն ժամանակն է, որ դիմեք բժշկին:


Ախտանիշ №6.Սեռական ցանկության բացակայություն


Health.com. տեղեկացնում է, որ եթե վահանագեղձն արտադրում է շատ քիչ քանակությամբ հորմոն, այդ դեպքում օրգանիզմը սկսվում է ցածր լիբիդոյի ռեժիմով աշխատել:


Ախտանիշ №7.Մկանային ցավեր


Վերջույթներում շարունակական թմրածության զգացողությունը, մկանային ցավերը, ձեռքերի և ոտքերի հոդացավերը ևս խոսում են վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին:
Հրմոնի դեֆիցիտը, որը արտադրվում է վահանագեղձի կողմից, հանգեցնում է նյարդերի վնասման, որոնք ազդանշան են ուղարկում ուղեղից մարմնի մնացած մասերին: Մասնագետները նշում են, որ եթե ձեզ մոտ  օրգանիզմում առաջացել են անբացատրելի ծակծկոցներ  ուրեմն հարկավոր է շտապ դիմել բժշկի:


Ախտանիշ №8.Դուք հաճախակի եք լսում ձեր սրտի բաբախումները


Մասնագետները նշում են, որ առանց որևէ հստակ պատճառի պարբերաբար ուժեղ սրտխփոցի զգացողության առաջացումը  ևս խոսում է վահանագեղձի հետ կապված խնդիրների զարգացման  մասին: Հատկապես եթե զարկերակի բաբախումը նկատվում է ոչ թե սրտի, այլ պարանոցի և դաստակի շրջանում: Դա հավանաբար խոսում է այն մասին, որ վահանագեղձը աշխատում է շատ ակտիվ:


Ախտանիշ №9.Գիտակցության մթագնում


Մասնագետները նշում են, որ 40 տարեկանից հետո, մարդու մոտ կարող են առաջանալ գիտակցության հետ կապված որոշ «անճշտություններ»:Սակայն եթե նկատում եք, որ նման վիճակները հաճախակի են կրկնվում, դա արդեն անհանգստացնող է, քանի որ վահանագեղձի չափից շատ ակտիվությունը հանգեցնում է նրան, որ մարդը սկսում է դժվարությամբ կենտրոնանալ ու մտապահել տեղեկատվությունը: Այդ պատճառով մոռացկոտությունը ևս մեկ  ախտանշան է, որը չի կարելի անտեսել:


Ախտանիշ №10.բարձր զարկերակային ճնշում


Եթե դուք տառապում եք  զարկերակային բարձր ճնշմաբ, բայց միաժամանկ ձեզ մոտ  սրտի և մնացած այլ օրգանների հետ կապված խնդիրներ չկան, ուրմն ձեզ հարկավոր է ստուգել վահանագեղձի աշխատանքը: Վահանագեղձի կողմից արտադրվող հորմոնի քիչ քանակությունը օրգանիզմում հանգեցնում է նրան, որ օրգանիզմում կտրուկ աճում է «վատ» խոլեստերինի մակարդակը, որն էլ և շատ արագ կարող է հանգեցնել սրտային անբավարարության:


Ախտանիշ №11.Ախորժակի մեծացում


Վահանագեղձի աշխատանքում տեղի ունեցող փոփոխությունները գրեթե միշտ  հանգեցնում են համի և հոտի զգացողության փոփոխության:Մասնագետները նշում են, որ  անդադար ուտելը հիպերթիրեոզի նշան է:


Ախտանիշ №12 պարանոցի և կոկորդի շրջանում դիսկոնֆորտի առաջացում


Ինչպես գիտեք, վահանագեղձը գտնվում է կոկորդում: Այդ պատճառով, եթե այդ հատվածում ձեզ մոտ նկատվում են ցավեր կամ դիսկոնֆորտ, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Եթե ձեզ մոտ այնպիսի զգացողություն է առաջացել, որ «կոկորդում ինչ որ բան է   կանգանած» և եթե այդ զգացողությունը չի անցնում երկար ժամանակ, այդ դեպքում ևս  հարկավոր է դիմել մասնագետի:
Վահանգեղձի հետ կապված խնդիրների առկայության մասին խոսում է նաև պարանոցի այդ հատվածում այտուցվածության առկայությունը:


Գոյություն ունի ևս մեկ միջոց, որի օգնությամբ կարող եք տնային պայմաններում ախտորոշել այդ օրգանի հետ կապված խնդիրների առկայությունը:


Գլուխը  ետ տարեք, վերցրեք 1 բաժակ ջուր ու  մի կում կուլ տվեք: Այդ ընթացքում ուշադիր հայելու մեջ նայեք ձեր պարանոցին, համոզվեք որ ջուրը կուլ տալու ընթացքում  պարանոցի վրա չի հայտնվում ոչ մի անսովոր ուռուցիկություն: Իսկ եթե նրանք կան(չմոռանաք որ այդ հատվածում է գտնվում նաև  այսպես կոչված «ադամի խնձորը») անմիջապես դիմեք բժշկի:

 

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/09/05/vahanagexdz/55330

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը