ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ի՞նչ որակ ունի պետության կողմից անվճար տրվող դեղորայքը

Դիտումներ 551
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ի՞նչ որակ ունի պետության կողմից անվճար տրվող դեղորայքը

 168.am - ը գրում է ՝ 

Առողջապահական ոլորտի հիմնախնդիրները բազմաթիվ են: Հաճախ քաղաքացիներն իրավացիորեն գալիս են այն եզրակացության, որ անկախացումից հետո առողջապահական ոլորտն այդպես էլ չի կայացել ու չի կարողանում լուծել իր առջև դրված խնդիրները:

Օրինակ,  Օնկոլոգիայի Ազգային կենտրոնի տվյալներով, մեր հանրապետությունում վերջին քսան տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը կրկնակի աճել է: Այս հիվանդության արդյունքում մահացության ցուցանիշն էլ ՀՀ-ում 1.5-1.8 անգամ բարձր է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների համեմատ: Չնայած այս ամենին, բոլորիս էլ հայտնի է, թե քաղցկեղով հիվանդի վրա ինչպիսի «թվեր են նստում» իր հիվանդության բուժումը հիվանդանոցներում:

Բացի հիվանդությունների աճից՝ առողջապահական ոլորտում առկա են նաև այլ հիմնախնդիրներ:

Այս անգամ 168.am-ը կանդրադառնա անվճար դեղերի ցուցակի հրապարակայնացման անհրաժեշտությանը, դեղերի որակին և գներին, գնումների գործընթացին, դրանց պիտանելիության ժամկետին և դարձյալ պոլիկլինիկաներին անվճար դեղերի մատակարարման ուշացումներին՝ այս ոլորտում առկա թերությունները վերացնելու նպատակով որոշ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարությանը:

 


Դեղերի ցուցակ

Գյումրու որոշ պոլիկլինիկաներում հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցուցակները չեն փակցվում:

Թիվ առաջին պոլիկլինիկայում նշում են, որ այդ ցանկը փոփոխական է, այդ պատճառով այն փակցնելուց հետո հանում են: Հիվանդները դրան չեն էլ նայում, իրենց անհրաժեշտ անվճար դեղի համար դիմում են բժշկին և ստանում:

Երկրորդ պոլիկլինիկայում փակցված է հիմնական դեղերի ցանկը, մինչդեռ  հիվանդներին հասանելիք անվճար դեղերի ցանկը գտնվում է դարակում՝ նրանց համար ոչ տեսանելի տեղում: Այն մեզ, իհարկե, ցույց տվեցին, սակայն պոլիկլինիկա այցելող հիվանդներն այն չեն տեսնի: Հարցին, թե ինչո՞ւ  չեն փակցնում հիվանդների համար տեսանելի տեղում՝ ասենք՝ պոլիկլինիկայի պատին, մեզ պատասխանեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ անվճար դեղերի ցանկը կազմելիս օգտվում են հիմնական դեղերի ցանկից:

Իտալական պոլիկլինիկայում  տեղեկացրեցին, որ պատին անվճար դեղերի ցանկը փակցված է: Մեր այցելության ժամանակ այն պոլիկլինիկայում առկա էր՝ «2017 թվականի անվճար դեղերի ցանկ» անվանումով, հետևաբար՝ հիվանդը չի կարող գլխի ընկնել, որ այդ ցուցակը վերաբերում է անվճար տրամադրվող դեղերին:

 

«Կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն այդ կապակցությամբ 168.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք չեն փակցնում, այդ հրամանը չունենք, որ պետք է փակցվի: Օրենքը չի նախատեսում: Բայց եթե մարդիկ ցանկանում են ցուցակը տեսնել, իրենց ցույց ենք տալիս: Դեղեր կան, որոնք ամբողջ աշխարհում արգելվում են, նոր դեղեր են ի հայտ գալիս, ուստի ցուցակները փոփոխական են: Կարիքն էլ չկա, որ փակցվի»:

Իրականացված հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ մեր այցելած որևէ պոլիկլինիկայում չկար փակցված դեղերի ցանկ, որը վերնագրված լիներ «Անվճարդեղերի ցանկ» անվանումով:

Երբ ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջում ենք անվճար դեղերի ցանկը, ասում ենք, որ հիվանդներին այս հարցը հուզում է. իրենց հասանելիք անվճար ոչ բոլոր դեղերի մասին է, որ նրանք տեղյակ են լինում, որոշ դեպքերում էլ  ինչ-ինչ նպատակներով՝ բժիշկները կարող են հիվանդներից թաքցնել այս կամ այն դեղի անվճար լինելու հանգամանքը, որպեսզի հիվանդները չպահանջեն:

Թե սոցիալական որ խմբերին է անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք հասնում, այդ մասին պոլիկլինիկաների պատերին կան փակցված համապատասխան ցուցակներ, հետևաբար՝ սա էլ պետք է լինի, որն ավելի կարևոր է:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ անվճար կամ արտոնյալ  պայմաններով բնակչության սոցիալապես անապահով խավերին դեղերով ապահովումն իրականացվում է սպասարկող պոլիկլինիկայի կողմից՝ դեղերի դուրսգրումն իրականացվում է մասնագետների կողմից՝ ՀՀ «Հիմնական դեղերի ցանկին» համապատսխան, իսկ մեր բարձրացրած հարցը ՀՀ առողջապահական ոլորտի որևէ իրավական ակտով սահմանված չէ:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար  ԱնահիտՀայթայանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք Գյումրու որոշ պոլիկլինիկաներում  անվճար դեղերի ցանկի՝ պատերին փակցված չլինելն օրենքի խախտում չէ:

Շարունակությունը այստեղ ՝ https://168.am/2017/08/06/827458.html

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը