Տղեմալի․ Վրացական սեղանի զարդը. Պատրաստեք այն ինքներդ


Բաղադրամասեր
-
1 գլուխ սխտոր,
-
1 կգ սալոր,
-
2 ճաշի գդալ համեմ,
-
2 ճաշի գդալ սամիթ,
-
1,5 թեյի գդալ կարմիր պղպեղ,
-
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Նախորոք լվացած և մաքրցած սալորները լցնել էմալապատ թասի մեջ, ավելացնել ջուր այնքան, որ այն փակի սալորները ամբողջությամբ։
-
Եփել կրակի վրա այնքան մինչև կեղևները և կորիզները առանձնան։
-
Այնուհետև սալորները անցկացնել մաղի միջով։
-
Պետք է ստացվի պինդ լուծույթ, թթվասերի նման, վրան ավելացնել համեմ և սամիթ, աղ, ցանկության դեպքում մի քիչ շաքարավազ։
-
Հասցնել եռման և թողնել որ սառչի։
