Տխեմալիով պատրաստված տավարի մսի բաղադրատոմս, ստացվում է շատ համեղ

Դիտումներ 248

Տխեմալիով պատրաստված տավարի մսի բաղադրատոմս, ստացվում է շատ համեղ

Բաղադրիչներ՝

500 գ. տավարի յուղոտ միս,

4 գլուխ սոխ,

1.5 բաժակ տխեմալի,

սամիթի 4ճյուղ,

համեմի 3 ճյուղ,

2 պճեղ սխտոր,

պղպեղ,

աղ ըստ ճաշակի

 



Պատրաստման եղանակը՝

Տավարի միսը կտրատել, լվանալ, աղ անել, դնել թավայի մեջ և տապակել բոլոր կողմերից շատ տաք թավայի մեջ:

Հետո տեղափոխել կաթսայի մեջ, վրան լցնել տապակելուց հետո մնացած յուղը, մի քանի գդալ ջուր, փակ կափարիչով եփել մինչև փափկի:

Վերջում ավելացնել օղակաձև կտրատած սոխը, որը նախապես փոքր-ինչ պետք է շոգեխաշել տխեմալիի ջրով:

Կրակից վերցնելուց առաջ ավելացնել մանր կտրատած սամիթ, համեմ, ծեծած հատիկ պղպեղ և խառնել:



Ամենաընթերցվածը