Թթի օգտակար հատկությունները

Դիտումներ 603

Թթի օգտակար հատկությունները

Թութը շատ համեղ և քաղր պտուղ է և այն գրեթե բոլորն են սիրում։ Թութը ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Սակայն այն վնասակար է այն մարդկանց, ովքեր ունեն արյան բարձր ճնշում։ Թութ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին ուտել, թե ոչ։

 

 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Tut-tuylatrvum-e

Իսկ հիմա անցնեք թթի օգտակար հատկություններին։

 



Թութը հարուստ է չհագեցած ճարպաթթուներով, A, B, C վիտամիններով, կալիումով, կալցիումով, մագնեզիումով և այլ օգտակար նյութերով, որոնք օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցություն են գործում։ Թթի 100 գրամում պարունակվում է 0.7 գրամ սպիտակուցներ, 0.4 գրամ ճարպեր, 1.8 գրամ ածխաջրեր, 0.8 գրամ խեժ, 82.6 գրամ ջուր և 50.5 կկալ: 

 

 

Թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտույցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: 



Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել: Թութը օգտակար է հեպատիտի, խոլեցիստիտի, հիպերտոնիայի դեպքում, այն թարմացնում է արյունը, սնում է ուղեղը, բացում է ծորանների սպազմը, ունի միզամուղ հատկություն։ Շաքարախտով հիվանդներին խորհուրդ է տրվում ուտել կիսաքաղցր թութ։ Այն հրաշալի միջոց է նաեւ հղի կանանց եւ երեխաների համար, որովհետեւ մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում։  

 

 

Թերհաս պտուղները փորկապություն են առաջացնում, իսկ հասածները, ընդհակառակը, թուլացնում են և ցուցված են փորկապության դեպքում։



Ամենաընթերցվածը