Տոսկանյան աղցան. Ամառային շատ համեղ աղցանի բաղադրատոմս, որը պատրաստվում է լոլիկով

Դիտումներ 540
Տոսկանյան աղցան. Ամառային շատ համեղ աղցանի բաղադրատոմս, որը պատրաստվում է լոլիկով

Բաղադրամասեր

  • 6 հատ լոլիկ,

  • 1 պճեղ սխտոր,

  • 2 ճաշի գդալ թթու դրած կապար,

  • 1 գլուխ սոխ,

  • 150 գ ձիթապտուղ,

  • 8 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ,

  • 2 ճաշի գդալ կարմիր քացախ,

  • 1 հատ հաց,

  • 1 հատ ռեհան

Տոսկանյան  աղցան  լոլիկով


Պատրաստման եղանակը

  • Խառնել կտրատած լոլիկները, մանրեցված սխտորը, սոխը, թթու կապարը և ձիթապտուղները՝ մեծ ամանի մեջ։ Ավելացնել ձեթ, քացաղ և լավ խառնել։ Լավ համեմել համեմունքներով։

  • Հացը կտրատել մանր կտորների և տապակել մինչև ոսկեգույն գույն ստանալը։ Ավելացնել աղցանի վրա և լավ խառնել։ Վրան ավելացնել ռեհանի տերևներ։

Տոսկանյան  աղցան  լոլիկով

Պատրաստման եղանակը դիտեք նաև տեսանյութով ՝ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը