Տորթի կախարդական բաղադրատոմս, որը դուր կգա զբաղված կանանց

Դիտումներ 260
Տորթի կախարդական բաղադրատոմս, որը դուր կգա զբաղված կանանց

Բաղադրամասեր

  • 4 ձու

  • 125 գրամ կարագ

  • 500 մլ տաք կաթ

  • 115 գրամ ալյուր

  • 150 գրամ շաքարավազ

  • 1 թեյի գդալ վանիլային էքստրակտ

  • 1 ճաշի գդալ օղի (կոնյակ)

  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Տորթի կախարդական բաղադրատոմս, որը դուր կգա զբաղված կանանց

  •  


  • Հալացրեք կարագը և սառեցրեք մինչև սենյակային ջերմաստիճանի։

  • Առանձնացրեք սպիտակուցը դեղնուցից։ Սպիտակուցի մեջ ավելացրեք աղ և հարեք մինչև փրփրելը։ Հարելու ընթացքում ավելացրեք մեկ գդալ շաքարավազ։

  • Դեղնուցը հարեք 1 րոպե շաքարավազի մնացորդի հետ։ Զանգվածը պետք է դառնա սպիտակ և մեծանա ծավալով 2 անգամ։

  • Ավելացրեք օղի կամ կոնյակ հարած դեղնուցի մեջ և կրկին լավ հարեք։ Ապա ավելացրեք սառած կարագը և վանիլը։ Հարեք 1 րոպե, ապա, հարելով, ավելացրեք ալյուրը։ Ապա, շարունակելով հարել, ավելացրեք կաթը։

  • Այժմ ավելացրեք սպիտակուցը և խառնեք ներքևից վերև։ Խմորը պետք է լինի շատ ջրիկ, ինչպես նրբաբլիթների խմորի դեպքում։

  • Լցրեք խմորը 20×20 տարայի մեջ, որի մեջ նախօրոք ալյուր եք լցրել և յուղ քսել։ Եփեք վառարանի մեջ, 160-170 աստիճան ջերմաստիճանի տակ, 1 ժամ։

  • Կտրատելուց առաջ թողեք լավ սառչի։ Սկզբում մինչև սենյակային ջերմաստիճանը, իսկ հետո կարելի է լրացուցիչ սառեցնել սառնարանում։ Մինչև մատուցել պատեք շաքարի փոշիով։

Տորթի կախարդական բաղադրատոմս, որը դուր կգա զբաղված կանանց

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը