Տորթ Նուտելա, ստացվում է շատ համեղ և փափուկ

Դիտումներ 650

Տորթ Նուտելա, ստացվում է շատ համեղ և փափուկ

Բաղադրամասեր

  • 4-5 ձու,

  • 2 բաժակ շաքարավազ,

  • 2 ճ/գ քացախ,

  • 3 ճ/գ մեղր,

  • 5-7 ճ/գ կակաո

  • 150 գ կարագ,

  • 2 թ/գ սոդա,

  • Կրեմի համար ՝

  • 1 բաժակ շաքարավազ,

  • 1 բաժակ ջուր,

  • 2 ճգ ալյուր,

  • 250 գր կարագ,

  • 1 տուփ խտացրած կաթ,

  • 1 տուփ վանիլին

Ամանորյա տորթ Նուտելլա



Պատրաստման եղանակը

  • Խմոր -Բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր:

  • Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:

  • Կրեմ- 1բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա մինչև պնդանա, ապա թողնել սառչի:

  • Առանձին 250գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախորոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:



Ամենաընթերցվածը