Տորթ Չարոդեյկա․ Շատ նուրբ, համեղ և հետաքրքիր կրեմով տորթ․ բաղադրատոմսը սիրով տրամադրում ենք
Այսօր ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ տորթի բաղադրատոմս։ Շատ համեղ, գեղեցիկ և ամենակարևորը այն պատրաստելը բարդ չէ և հաստատ ձեզ մոտ հիանալի կստացվի։
Բաղադրամասեր
խմորի համար `
250 գրամ ալյուր,
250 գրամ շաքարավազ,
1 թեյի գդալ փխրեցուցիչ,
5 հատ ձու,
Կրեմի համար `
1 բաժակ կաթ,
1 հատ ձու,
2,5 ճաշի գդալ ալյուր,
50 գրամ կարագ,
130 գրամ շաքարավազ,
Գլազուրի համար `
50 գրամ կարագ,
4 ճաշի գդալ շաքարավազ,
4 ճաշի գդալ թթվասեր,
3 ճաշի գդալ կակաո,
Վանիլին
Պատրաստման եղանակը
Նախ պատրաստենք խմորը։ Հարկավոր է շաքարավազի վրա ավելացնեք ձվերն ու վանիլինը։ Խառնելուց հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը։ Լավ հարեք և ստացված զանգվածը լցրեք նախօրորք կարագապատած ջեռոցի տարայի մեջ թխեք։
Կրեմը պատրաստելու համար անհրաժեշտ է հարել ձուն, վրան ավելացնելով շաքարավազը, ալյուրն ու կաթը։ Այն դրեք մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնեք, որպեսզի տակը չկպնի։ Կրեմը պատրաստ լինելուց հետո թողեք լավ սառի։
Իսկ գլազուրը պատրաստելու համար կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ կարագը հալվի:
Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:
Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով:
Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով: