Տորթ Տնակ. Շատ հաղթանակներ տոնած բաղադրատոմս

Դիտումներ 580
Տորթ  Տնակ. Շատ հաղթանակներ տոնած բաղադրատոմս

Բաղադրամասեր

 

Տորթ  "Տնակ"

  • 4 բաժակ ցորենի ալյուր,

  • 250 գրամ մարգարին,

  • 250 գրամ թթվասեր,

  • 1 բանկա խտացրած կաթ,

  • 400 գրամ սերուցքային կարագ,

  • 1 բաժակ շաքարավազ,

  • բալ ըստ ցանկության,

  • 6 թեյի գդալ կակաոյի փոշի,

  • 8 թեյի գդալ կաթ,

  • բլիթներ ըստ ցանկության,

  • ընկույզ ըստ ցանկության,

  • շոկոլադ ըստ ցանկության

Տորթ  "Տնակ"

 


Պատրաստման եղանակը

  • Ալյուրը շաղ տալ սեղանի վրա։ Խառնել կտրատած մարգարինի հետ։ Մաս - մաս ավելացնել թթվասեր։ Խառնել խմորը և դնել սառնարանում 30 րոպե։ Խմորը բաժանել 15 հավասար մասերի։ Ամեն մի կտորը գրտնակել և ծակել պատարաքաղով, որպեսզի խմորը չուռի ջեռոցում։ Խմորի վրա դասավորել մրգերը և փաթաթել։ Թխել ջեռոցում մինչև ոսկեգույն դառնալը։

Տորթ  "Տնակ"

  • Կրեմի համար խառնել խտացրած կաթը և 300 գրամ փափկեցրած սերուցքային կարագը։ Պատրաստի սառած կտորները դասավորել իրար վրա։ Առաջին շերտում 5 հատ մյուսին 4 և ասյպես շառունակ, վերջի շերտում պետք է լինի 1 հատ։ Ամեն մի շերտը լավ պատել կրեմով։ Մնացած կրեմը լցնել վերևի մասում։

  • Տորթը կարելի է պատել բլիթի փշուրներով, մանրեցված ընկույզով։ Կարելի է նաև պատել նաև 100 գրամ կարագի, 1 բաժակ շաքարավազի, 6 թեյի գդալ կակոի և 8 թեյի գդալ կաթի խառնուրդով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը