Տնային պայմաններում պատրաստված միջոց, որը կօգնի Ձեզ լավացնել տեսողությունը


Հրաժարվեք վնասակար սովորություններից
Շատ հաճախ տեսողության վատացումը պայմանավորված է վնասակար սովորություններով: Ոչ բավարար քունը, մինչև կեսգիշեր համակարգչային խաղերով տարվելը, պառկած կամ կիսապառկած դիրքով կարդալը, սխալ սննդակարգը, սենյակի վատ լուսավորությունը երեկոյան ժամերին վաղաժամ կարճատեսության և աչքերի բազմաթիվ հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից են: Արևոտ եղանակին չի կարելի տնից դուրս գալ առանց արևային ակնոցի: Քամոտ, փոշոտ օրերին նույնպես պետք է պաշտպանիչ ակնոց դնել:
-
Հատկապես նրանք, ում աշխատանքը տեսողական մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում, պետք է խիստ հետևողական լինեն տեսողության վրա բացասաբար ազդող գործոնները վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու հարցում: Օրինակ, եթե ձեր մասնագիտությունը պահանջում է ամբողջ աշխատանքային օրն անցկացնել համակարգչի առջև, անպայման հետևեք այս խորհուրդներին.
-
Հետևեք, որ սենյակի լուսավորությունը ոչ շատ վառ լինի, ոչ թույլ. լավագույն տարբերակը միջին լուսավորությունն է:
-
Նստեք այնպես, որ պատուհանը չլինի մեջքի հետևում: Եթե դա անխուսափելի է, շերտավարագույրով ծածկեք պատուհանը:
-
Մոնիտորի էկրանը պետք է բացարձակ մաքուր լինի: Մատնահետքերը և փոշին ավելորդ լարվածություն են աչքերի համար: Էկրանի փոշին պետք է վերցնել փափուկ կտորով, իսկ մատնահետքերը սրբել հատուկ անձեռոցիկով: Եթե ակնոց եք դնում, նույնը վերաբերում է նաև դրա ապակիներին:
-
Մոնիտորն այնպես է պետք դնել, որ էկրանի կենտրոնը հավասար լինի աչքերի մակարդակին կամ մի փոքր ներքև: Աշխատելիս գլուխն ուղիղ պահեք, առաջ մի թեքեք:
-
Ժամանակ առ ժամանակ մի քանի վայրկյանով փակեք աչքերը, որպեսզի աչքերի մկանները հանգստանան: Յուրաքանչյուր 40-45 րոպե հետո դադարեցրեք աշխատանքը և 5-10 րոպե հանգստացեք:
-
Մոնիտորի էկրանը պետք է աչքերից 50-60 սմ հեռավորության վրա լինի: Եթե այդ հեռավորությունից վատ եք տեսնում, ավելի լավ է մեծ տառատեսակ ընտրեք, քան ինքներդ մոտենաք մոնիտորին կամ այն հրեք դեպի ձեզ:
Ազնվամորի եւ վարդ՝ տեսողությունը լավացնելու համար
Առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, որ տեսողությունը լավացնելու համար պետք է ամեն օր վիտամին А օգտագործել: Վիտամին А-ի պակասությունը հանգեցնում է կատարախտի առաջացման: Տեսողությունը լավացնելու համար անհրաժեշտ է հաճախակի ազնվամորի ուտել, քանի որ այն ամրացնում է երակները եւ արյունատար անոթները, որոնք պաշտպանում են ցանցաթաղանթը:
Աչքերի տեսողությունը բարելավելու համար կարելի է օգտագործել Euphrasia աչքի կաթիլները: Այդ կաթիլներն օգնում են լավացնել աչքերը ներսից: Աչքերի տեսողության լավացման համար օգտակար է նաեւ հետեւյալ բաղադրատոմսը, որը ոչ միայն օգտակար է, այլեւ հեշտ է պատրաստվում:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
4 բաժակ եռացրած ջուր
4 թեյի գդալ ազնվամորու տերեւ
1 բաժակ վարդի տերեւ
Պատրաստումը եւ օգտագործումը.
Այս հիանալի միջոցը պատրաստելու համար առաջին հերթին պետք է բոլոր բաղադրիչները թողնել եռացրած ջրի մեջ մի քանի րոպե: Այնուհետեւ թողնել սառչի, հետո քամել: Անհրաժեշտ է այդ խառնուրդով ամեն օր լվանալ աչքերը: Երեք ամսվա ընթացքում այն կկարգավորի ձեր տեսողությունը:
