Տնային պայմաններում պատրաստում ենք շատ համեղ պիցցա, որը կզարմացնի իր համով բոլորին
Դիտումներ 351
Բաղադրիչներ.
պիցցայի լոշիկ – 1 հատ,
շամպինյոն – 200 գ,
պանիր – 150 գ,
սոխ- 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
կանաչ սոխ – 1 փունջ,
կանաչի – սամիթ, համեմ, մաղադանոս,
աղ, պղպեղ
Լոշիկը դնել տապակի վրա, բուսայուղ քսել:
Պանրի մի մասը քերել, լցնել խմորի վրա:
Սոխը կտրատել, սոխեռած անել, ավելացնել կտրատած սունկը, աղ, պղպեղ անել, տապակել այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկ մաս կա թավայի մեջ:
Զանգվածը լցնել պանրի վրա:
Կանաչեղենը կտրատել, լցնել սունկի վրա:
Լոլիկը շերտատել, շերտերով ծածկել սունկը:
Վրան կրկին քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցի մեջ:
190 աստիճանում 35-45 րոպե թողնելուց հետո հանել, կտրատել, մատուցել:
Ամենաընթերցվածը