Տնային պայմաններում պատրաստում ենք շատ համեղ և փոփուկ խմորով պիցցա

Դիտումներ 284

Տնային պայմաններում պատրաստում ենք շատ համեղ և փոփուկ խմորով պիցցա

Բաղադրիչներ.
պիցցայի լոշիկ – 1 հատ,
շամպինյոն – 200 գ,
պանիր – 150 գ,
սոխ- 1 հատ,
լոլիկ – 2 հատ,
կանաչ սոխ – 1 փունջ,
կանաչի – սամիթ, համեմ, մաղադանոս,
աղ, պղպեղ



Լոշիկը դնել տապակի վրա, բուսայուղ քսել:

Պանրի մի մասը քերել, լցնել խմորի վրա:

Սոխը կտրատել, սոխեռած անել, ավելացնել կտրատած սունկը, աղ, պղպեղ անել, տապակել այնքան ժամանակ, քանի դեռ հեղուկ մաս կա թավայի մեջ:

Զանգվածը լցնել պանրի վրա: Կանաչեղենը կտրատել, լցնել սունկի վրա:

Լոլիկը շերտատել, շերտերով ծածկել սունկը:

Վրան կրկին քերած պանիր լցնել և դնել տաք ջեռոցի մեջ:

190 աստիճանում 35-45 րոպե թողնելուց հետո հանել, կտրատել, մատուցել:

 



Ամենաընթերցվածը