Տնական ճարպը՝ հզոր դեղամիջոց

Դիտումներ 945
Տնական ճարպը՝ հզոր դեղամիջոց

Խոզի ճարպն իմունիտետն ամրացնող ամենահզոր մթերքներից մեկն է:

Այս համեղ մթերքի բաղադրության մեջ մտնող թթուները միացնում են օրգանիզմի պաշտպանիչ ռեակցիաներն ու օգնում են պայքարել վիրուսների և բակտերիաների դեմ: Եթե այս բաղադրիչին ավելացնեք սոխ, ապա արդյունքում վիտամինային ռումբ կստանաք:

Սոխը պարունակում է Մենդելեևի աղյուսակի 36 տարր: Բժիշկները խորհուրդ են տալիս սոխի և սխտորի հետ ալկոհոլ օգտագործել:

Կոնյակը լավագույնն է այս դեպքում:

Սպիրտային ըմպելիքներն ունեն հոդերը լայնացնող հատկանիշ, իսկ կենդանական ճարպը կանոնավորում է ներքին օրգանների մկանների կծկումները:

Այս բոլոր բաղադրիչները համադրելով՝ կկարգավորեք սրտանոթային համակարգը:  

Ձեզ ենք առաջարկում խոզի ճարպի տնական բաղադրատոմս, որն ուղղակի կապշեցնի ձեզ:


Բաղադրություն

• 1.5 կգ խոզի կրծքամիս
• 1 թ/գ աղ
• Քառորդ թ/գ սև պղպեղ
• 1 թ/գ համեմունքներ
• 4 պճեղ սխտոր

Խոզի կրծքամիսը կտրատեք միջին չափի կտորների, իսկ սխտորը ճզմեք:

Խոզի կրծքամիսը տրորեք աղով, պղպեղով, մսի համար նախատեսված համեմունքով և սխտորով:

Կրծքամսի յուրաքանչյուր կտորը լցրեք սննդային տոպրակի մեջ, ամուր ծածկեք՝ դուրս բերելով տոպրակի օդը: ճարպերով տոպրակները լցրեք կաթսայի մեջ և սառը ջուր լցրեք վրան, դրեք կրակին, երբ ջուրը եռա, կրակն իջեցրեք և եփեք ճարպը 2 ժամ:

Վերջում անջատեք կրակն ու թողեք կրծքամիսը սառչի կաթսայի մեջ՝ առանց ջուրը թափելու:

Երբ ճարպը սառչի, հանեք կաթսայից, փաթաթեք փայլաթիթեղի մեջ և դրեք սառնարանը մի քանի ժամով:

Այս համեղ նախուտեստն ուղղակի կապշեցնի ձեզ: Այն ոչ միայն համեղ է, այլև օգտակար:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը