Տհաճ հոտ ոտքերից. ինչու է առաջանում և ինչպես ազատվել խնդրից: Գրում է 168.am-ը
Ամենատհաճ և ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը: Fabiosa.ru-ն ներկայացրել է՝ ինչու է ոտքերից տհաճ հոտ գալիս, և ինչպես կարելի է ազատվել խնդրից:
Ոտքերից տհաճ հոտն առաջանում է առատ քրտնարտադրության պատռճառով, որը հանգեցնում է բակտերիաների քանակի աճի: Խնդրին կարող են բախվել նույնիսկ մարդիկ, ովքեր հետևում են հիգիենայի կանոններին:
Ոտքերի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ հետևյալ գործոնները.
- Բակտերիաներ: Հոտի պատճառը բակտերիաներն են, որոնք բազմանում են խոնավ միջավայրում: Տհաճ հոտը կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ ոտքերը չեն օդափոխվում: Սնկային վարակները ևս նմանատիպ խնդրի պատճառ են դառնում:
- Որոշ հիվանդություններ:
- Վատ հիգիենա:
- Հիպերհիդրոզ՝ առատ քրտնարտադրություն:
- Անորակ կոշիկներ:
- Նույն կոշիկը երկար կրելը:
Ինչպես ազատվել տհաճ հոտից
Հիգիենա: Հիգիենայի կանոնների պահպանումը մեծամասամբ հնարավորություն է տալիս խուսափել այս երևույթից:
Հարկավոր չէ յուրաքանչյուր անգամ հակաբակտերիալ օճառ օգտագործել, եթե վարակ չի հայտնաբերվել: Հակառակ դեպքում օճառը կարող է «սպանել» մաշկի առողջ միկրոֆլորան, որը պաշտպանիչ նշանակություն ունի: Այդ դեպքում կմեծանա սնկային վարակի զարգացման հավանականությունը:
Բնական հյուսվածքներից պատրաստված գուլպաներ կրեք:
Ընտրեք որակյալ կոշիկներ:
Տարբեր կոշիկ կրեք, որպեսզի ոտքերը միևնույն կոշիկի մեջ չքրտնեն:
Բնական միջոց: Ջրին քացախ ավելացրեք, ոտքերը դրեք ջրի մեջ: Քացախը կարող է օգնել ազատվել սնկային վարակից, որը տհաճ հոտի պատճառ է դառնում: Ոտքերը ջրի մեջ թողեք 20-30 րոպե:
Ոտքերին կարող եք մանկական ցանափոշի, եգիպտացորենի օսլա քսել:
Կիրառվում են նաև բժշկական միջամտության տեսակներ, երբ դեղամիջոցներ են ներարկում՝ քրտնարտադրությունը կրճատելու համար:
Ուշադրություն: Մարդկանց, ովքեր ստորին վերջույթներիում արյան շրջանառության խնդիրներ ունեն, հակացուցված է որևէ միջոցի կիրառում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: